:format(webp)/events/1c1c7425-9b93-4d55-9041-9a33c61c5d03/9d9a7698f9cc635fd1ae3b6539d6f2f8.jpg)
SheCan ծրագրի 5-ամյակ
«SheCan» ծրագիրը նշում է գործունեության 5-ամյակը և մեկնարկում նոր նախագիծ: Այս տարիների ընթացքում ծրագիրը վերածվել է կայուն հարթակի, որն աջակցել է հարյուրավոր կանանց՝ այդ թվում միայնակ մայրերի և տեղահանված անձանց, ձեռք բերելու նոր հմտություններ, վերաորակավորվելու և հիմնելու սեփական ձեռնարկությունները: Ծրագրի կայուն ֆինանսավորումն ապահովում է ՀՕՖ-ը` AYO հարթակի աջակցությամբ: Հոբելյանական միջոցառման պաշտոնական հյուր խոսնակն է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Արսեն Թորոսյանը: Միջոցառման շրջանակներում նախատեսվում են՝ - «Թվային հմտություններ կանանց համար» նախագծի հանդիսավոր մեկնարկ։ Նախագիծը Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվում է ԳՏՏԿ-ի կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) անունից, «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի շրջանակում: - SheCan ծրագրի մասնակիցների արտադրանքի ցուցահանդես: - Պանելային քննարկում «Կանանց ֆինանսական անկախությունը ձեռներեցության միջոցով» թեմայով, որին կմասնակցեն ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: - Շրջայց նորաբաց ACT քոլեջում: SheCan-ը շարունակում է իր առաքելությունը՝ ընդլայնելով կանանց հնարավորությունները տնտեսության և տեխնոլոգիաների ոլորտներում՝ նպաստելով Հայաստանում կայուն համայնքների զարգացմանը:
Կազմակերպիչ
Հայաստանում գործող տեխնոլոգիական կրթական կենտրոն, որն իրականացնում է համաֆինանսավորվող դասընթացներ, բութքեմփեր և աքսելերացիոն ծրագրեր Երևանում ու մարզերում: Համագործակցելով տեղական քոլեջների և միջազգային դոնորների հետ՝ կենտրոնն ապահովում է գործնական ուսուցում համակարգչային գիտությունների, ճարտարագիտության և ձեռներեցության ոլորտներում, ինչպես նաև կազմակերպում է համայնքային արվեստի և տեխնոլոգիական միջոցառումներ:

:format(webp)/event-sources/85e9c5db-b858-431e-b0b1-cc701fa38ee7/ad33ff7482a59ecac7614eae567d3708.jpg)