:format(webp)/events/571481c5-6bc1-4420-aa6b-505b67724f49/aee29260-afd4-4e1b-8cd0-4d7743ac6cab.jpg)
Պաղեստինյան անիմացիոն ֆիլմեր
ReA 2026 փառատոնի պաղեստինյան անիմացիոն ֆիլմերի ծրագիրը։ A day in the tent, ռեժիսոր՝ Haneen Koraz (3:56 րոպե) Ինը հոգուց բաղկացած մի համակրելի ընտանիք պատերազմի օրերին ապրում է Գազայի վրանային ճամբարում՝ դժվարությամբ գլուխ հանելով առօրյա գործերից։ Ֆիլմը ստեղծել են Դեյր ալ Բալահի փախստականների ճամբարում ապրող 19 երեխաներ (տեղահանված Գազա քաղաքից)։ Ayny, ռեժիսոր՝ Ahmad Saleh (11:00 րոպե) Երկու փոքրիկ տղաներ փախչում են մոր պաշտպանող թևի տակից և, ասես լարախաղացներ, անցնում պատերազմի վտանգների միջով՝ նվագելու այն գործիքը, որի մասին միշտ երազել են։ Memory of the land, ռեժիսոր՝ Samira Badran (12:50 րոպե) Պաղեստին։ Մի մարմին արգելափակված է անցակետում՝ իսրայելական օկուպացիայի առանցքային մեխանիզմներից մեկում։ Մարմինը խոցված է համակարգային ու ֆիզիկական բռնությամբ՝ ագրեսիվ և կամայական, որը խոչընդոտում ու հարվածում է նրա ազատ տեղաշարժին և գոյությանը։ Through the eye of the needle, ռեժիսոր՝ Shireen Abdel karim (4:53 րոպե) Անձնական այս նախագիծը, որն արձագանք է գտնում ողջ համայնքում, նպատակ ունի տառապանքի անհատական հիշողությունները դարձնել հավաքական հիշողություն։ Ֆիլմը ներկայացնում է Գազա քաղաքի հանրային տարածքներից և՛ երգիծական, և՛ իրատեսական տեսարաններ։ Նախագիծն անդրադառնում է մի շարք սոցիալական խնդիրների, որոնք վերջին 15 տարիների ընթացքում պահպանվել ու կրկնվել են՝ դառնալով քաղաքի և նրա բնակիչների կյանքի անբաժանելի մասը։ Այս տարածքների թվայնացման ու եռաչափ մոդելավորման միջոցով այն նաև ուսումնասիրում է Գազան՝ որպես գաղափարների ու իմաստների տարածք. շրջափակման շարունակվելուն զուգահեռ այս կառույցներն ընդարձակվում են։ Սա փորձ է պատկերացնելու, թե ինչ տեսք կարող է ունենալ ներկայիս բնական միջավայրը։ No body, ռեժիսոր՝ Hudaib Mssalam (6:45 րոպե) Օդային հարվածը ոչնչացնում է նորապսակների տունը, և ամուսնուց կենդանի է մնում միայն գիտակցությունը պահպանած գլուխը։ Ոճավորված տիկնիկային անիմացիայի միջոցով ֆիլմը հետևում է հերոսի սյուրռեալ ճանապարհորդությանը՝ կնոջ ու նորածին որդու հետ։ Limitless, ռեժիսոր՝ Amal al Nakhala (4:38 րոպե) Դաժան խորհրդանշական պատկերները բացահայտում են ճշմարտության բարդությունը Գազայում, որտեղ ոչինչ միանշանակ չէ և հեշտ չի սահմանվում։ Check point, ռեժիսոր՝ Jana Kattan (5:46 րոպե) Ֆիլմի գործողությունները ծավալվում են ներկայիս Պաղեստինի օկուպացված տարածքում՝ Հորդանան գետի Արևմտյան ափին, և հետևում 11-ամյա Լեյլային, որն ամեն առավոտ արթնանում է լուսաբացից առաջ՝ փորձելով ժամանակին դպրոց հասնել։ Նրա ճանապարհին կանգնած է տխրահռչակ անցակետը, որով նա պետք է անցնի ամեն օր՝ դպրոց գնալու համար։ Որքան էլ Լեյլան փորձի նախապես պատրաստվել, նա չի կարող ազդել անվերջ թվացող հերթի վրա կամ կանխել այն, որ իրեն կամայականորեն կարգելեն անցնել մյուս կողմ, իսկ դրա հավանականությունը մեծ է։ Hide & Seek, ռեժիսոր՝ Rami Abbas (7:14 րոպե) Սա մի երեխայի ու նրա ձկան պատմությունն է, որոնք ճանապարհ են ընկնում դեպի անհայտություն այն բանից հետո, երբ երեխայի քաղաքը հարձակման է ենթարկվում՝ նրա երկիրը ավերող պատերազմի ընթացքում։ Ֆիլմը հետևում է այս ճանապարհի փուլերին ու փոփոխություններին և ավարտվում, երբ երեխան հասնում է ծովափերից մեկին։ Mariam, ռեժիսոր՝ Dana Durr (5:00 րոպե) Մի երիտասարդ կին մագլցում է իր սիրելի ձիթենին՝ վայելելով թանկագին դրախտի պահերը, և ականատես լինում սիրելի ծառի ոչնչացմանը — մարդկանց ու նրանց հողի միասնության մասին այս հուզիչ ֆիլմում ձիթենու և նոճու ասեղնագործ նախշերը բացահայտում են նրանց խոր ու անխախտ կապը։ Loaf of bread, ռեժիսոր՝ Tayseera Al Aqad (0:26 րոպե) Այս անիմացիան պատկերում է Գազայում սովի պայմաններում գոյատևման պայքարը, որտեղ նույնիսկ մի հացի ձեռք մեկնելը կարող է կյանք արժենալ։ Բազմաթիվ երիտասարդներ թիրախավորվել ու գնդակահարվել են՝ պարզապես փորձելով ալյուր վերցնել մարդասիրական օգնության բեռնատարներից կամ վերադառնալ իրենց լքված տները՝ բռնի տեղահանման ժամանակ այնտեղ թողած սնունդը գտնելու։ Dry fire, ռեժիսոր՝ Khaled Jarada (2:20 րոպե) Աշխատանքն անդրադառնում է այն միջանկյալ վիճակին, երբ տարագրության մեջ ուղիղ հեռարձակմամբ հետևում ես աշխարհը կործանող բռնությանը. դու իրադարձությունների կիզակետում չես, բայց չես կարող նաև կտրվել սեփական «ես»-ից։ Այն փոխանցում է լռության ծանրությունը՝ ձայնը չի կարող ճչալ, մարմինը չի կարող գործել, և այս լարումն արտացոլված է աշխատանքի վերնագրում՝ Dry Fire։ The wind, ռեժիսոր՝ Shada Safadi (5:28 րոպե) Փորձում եմ կառչել մի բանից, որը սահում է ձեռքիցս՝ խոր անզորություն պաշարված Գազայի առջև։ Այն բերում է Բրայլի գրով սիրային մի նամակ՝ աղից ստեղծված «Noon Qatna» ամպի վրա, հազվագյուտ մի ամպ, որը մի ժամանակ օրհնության նշան էին համարում։ Բայց այստեղ այն իր հետ բերում է նաև պաշտպանություն ու կորստի ծանրությունը։ Concrete sky, ռեժիսոր՝ Basel Nasr (5:43 րոպե) Փուչիկով աղջկա ամենօրյա ճանապարհը, որի ընթացքում նա ականատես է լինում ապարտեիդի պատի հետևանքներին. պատը երեխաներին բաժանում է դպրոցներից, ընտանիքների անդամներին՝ միմյանցից, իսկ մարդկանց՝ իրենց հողից։
Կազմակերպիչ
Անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն Երևանում, որը ներկայացնում է ֆիլմերի ցուցադրություններ, կոմիքսների ցուցահանդեսներ, ոլորտային համատեղ արտադրության պիչինգներ, գրքերի մակագրումներ և տոնական միջոցառումներ: Փառատոնը հայտնի է հեղինակների հետ հանդիպում-քննարկումներով և բովանդակալից ծրագրով: Այն համախմբում է հայ և արտասահմանյան ստեղծագործողներին, պրոդյուսերներին և լսարանին՝ նպաստելով մշակութային փոխանակմանը և գործնական կապերի հաստատմանը:

:format(webp)/event-sources/f1388fc7-1257-4899-9d02-56ba6f3d32e4/2be5cdc94726200c5085df0fc5e65bdc.jpg)