:format(webp)/events/ed6637ea-e945-4a64-89fa-a73da1f8bf8f/4dea2bcb-916f-49df-a35e-56035179deb2.jpg)
:format(webp)/events/aa3935cc-8971-48ac-950e-277c0e7c7e9d/6a03ac8086743def94f6a4f04f9268d6.jpg)
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ․ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ «ԼՔՅԱԼԸ» ԵՎ ՀՈՒՄԱՆԻՍՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ
Հաջորդը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ-իցՄարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստըսեպ 17, 11:00 – փտվ 17, 2027, 18:00 · Տոմսեր🇬🇧⬇️✨ ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ 130 ՏԱՐԻ ԱՆՑ՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Սեպտեմբերի 17-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը՝ նշանավորելով կարևոր իրադարձություն հայկական արվեստի պատմության մեջ։ Վարդգես Սուրենյանցի հանրահայտ «Լքյալը» (1894)՝ նկարչի ստեղծագործական ժառանգության և հայկական կերպարվեստի նշանավոր գլուխգործոցներից մեկը, ստեղծումից ավելի քան 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում։ Ստեղծագործությունը գալիս է Աբիլխան Կաստեևի անվան Ղազախստանի Հանրապետության արվեստի ազգային թանգարանից՝ բացառիկ փոխառությամբ։ Առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, միավորվում են Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երեք կտավներ՝ «Լքյալը» (1894), «Ոտնահարված սրբություն» (1895) և «Ջարդից հետո» (1898)։ Ցուցադրության առանձնահատուկ շեշտադրումներից է նաև Սևանավանքի Սբ․ Առաքելոց եկեղեցու պատմական դուռը՝ հենց այն դուռը, որը պատկերված է «Լքյալը» կտավում։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ներկայացվող պատմական բնօրինակը և դրա՝ Սուրենյանցի ստեղծած գեղարվեստական պատկերը առաջին անգամ կցուցադրվեն կողք-կողքի։ «Մարդկության դեմքը» ցուցահանդեսը միայն անցյալի մասին չէ։ Նախագծի գաղափարական առանցքում հումանիզմն է՝ մարդը, նրա արժանապատվությունը, կարեկցանքը, հիշողությունն ու համամարդկային պատասխանատվությունը։ Ավելի քան մեկ դար առաջ ստեղծված Սուրենյանցի արվեստը բարձրացնում է հարցեր, որոնք այսօր ևս արդիական են՝ արվեստը դարձնելով մարդկային փորձառության, փոխըմբռնման և երկխոսության տարածք։ Ցուցահանդեսում ներկայացվում են նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլ արվեստագետների ստեղծագործություններ՝ բացահայտելով հումանիստական մտածողության զարգացման և շարունակականության ուղին հայկական արվեստում։ 🎨 Համադրող՝ Վիգեն Գալստյան 📆 Ցուցահանդեսը կգործի մինչև 2027 թ. փետրվարի 17-ը Հասցե՝ ք. Երևան, Արամի 1, մուտքը՝ Հանրապետության հրապարակից ✨ VARDGES SURENYANTS’ MASTERPIECE IN ARMENIA FOR THE FIRST TIME AFTER 130 YEARS Opening on September 17 at the National Gallery of Armenia, the international exhibition "The Face of Humanity: Surenyants' 'Abandoned' and Humanist Art" marks a major milestone in the history of Armenian art. Vardges Surenyants’ renowned masterpiece "The Abandoned" (1894) – a seminal work in both the artist’s oeuvre and Armenian fine art – will be exhibited in Armenia for the very first time, more than 130 years after its creation. The painting arrives on an exceptional loan from the Abylkhan Kasteyev National Museum of Arts of the Republic of Kazakhstan. For the first time in a single exhibition space, three of Surenyants’ monumental and pivotal canvases unite to form a complete triptych: "The Abandoned" (1894), "Desecrated Sanctity" (1895), and "After the Massacre" (1898). A key highlight of the exhibition is the historic door of the St. Arakelots Church in Sevanavank – the exact door depicted in "The Abandoned". On loan from the History Museum of Armenia, this original medieval relic will be displayed side by side with Surenyants' artistic depiction for the first time. "The Face of Humanity" is not merely about the past. At the conceptual core of the project lies humanism – the individual, human dignity, empathy, memory, and shared human responsibility. Created over a century ago, Surenyants' art raises questions that resonate deeply today, transforming art into a space for human experience, mutual understanding, and dialogue. The exhibition also features works by Panos Terlemezian, Sarkis Katchadourian, Gerardo Orakian, Mariam Aslamazyan, Armine Galentz, and other artists, exploring the evolution and continuity of humanist thought in Armenian art. 🎨 Curator: Vigen Galstyan 📆 Exhibition dates: Until February 17, 2027 📍 Address: 1 Arami St., Yerevan (entrance from Republic Square) #NationalGalleryOfArmenia #VardgesSurenyants #TheFaceOfHumanity #արիՀԱՊ #ՎարդգեսՍուրենյանց #եսեմմարդկությանդեմքը #լքյալը
Կազմակերպիչ
Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի գլխավոր արվեստի թանգարանն է, որտեղ պահվում է հայկական կերպարվեստի աշխարհի ամենամեծ հավաքածուն։ Այն ներկայացնում է ցուցահանդեսներ, դասախոսություններ, վերականգնման աշխատանքներ և կրթական ծրագրեր, որոնք կապում են հայկական, ռուսական և եվրոպական արվեստը։ Պատկերասրահում կազմակերպվում են հանրային ցուցադրություններ, էքսկուրսիաներ, ընտանեկան սեմինարներ և գիտական միջոցառումներ, որոնք հաճախ ներառում են նոր ձեռքբերումներ և VR-ի նման ինտերակտիվ տարրեր:
Ավելին՝ Հայաստանի ազգային պատկերասրահ-ից
Տեսնել բոլորը:format(webp)/events/ed6637ea-e945-4a64-89fa-a73da1f8bf8f/4dea2bcb-916f-49df-a35e-56035179deb2.jpg)

:format(webp)/event-sources/9a0d5c1b-435e-4d43-a592-7d3539d3c4ed/786aa976d075a61bec8b1d2516abb9b7.jpg)