:format(webp)/events/364098c7-ced2-4a5b-a097-07e78b257ff5/f18891338aa9175719e29acc78ae4bb0.jpg)
Lillà Vocal Quartet
Music of Armenia-ն և Women of Armenia Network-ը սիրով հրավիրում են ձեզ Lillà Vocal Quartet-ի վարպետաց դաս-համերգին, որը տեղի կունենա «Կանանց երաժշտական միամսյակ»-ի շրջանակներում: Lillà Vocal Quartet-ը վոկալ անսամբլ է, որը կատարում է ակապելլա՝ քառաձայն բազմաձայնությամբ: Մեր ծրագրում ներառված են Կոմիտասի ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր և շարականներ: Մեզ համար կարևոր է ունկնդրին փոխանցել կենդանի, անկեղծ արվեստ և ստեղծել խոր հուզական կապ: Միջոցառումը նախատեսված է Վանաձորի ուսանողների և աշակերտների համար: Միասին մենք կկատարենք վոկալ վարժություններ և կծանոթանանք տարբեր տեխնիկաներին, միասին կերգենք, կբացահայտենք նոր ձայնային հմտություններ և նրա արտահայտման միջոցներ, կունենանք երաժշտական և ռիթմիկ խաղեր: Մեր նպատակն է ստեղծել ջերմ միջավայր, որտեղ կսովորենք և կվայելենք երաժշտությունը մեկտեղ: Միջոցառման աջակիցն է Հայաստանում կանանց հիմնադրամը:
Կազմակերպիչ
Միջազգային հարթակներում հանրահռչակում է հայ երաժիշտներին ու հայկական երաժշտությունը, ինչպես նաև Երևանում կազմակերպում է շոուքեյս-փառատոններ և ոլորտային միջոցառումներ: Կազմակերպությունը կենտրոնանում է կենդանի կատարումների, քննարկումների, վարպետության դասերի, ջեմ-սեշնների և նեթվորքինգի վրա՝ կապ հաստատելով տեղական և միջազգային երաժշտական ոլորտի մասնագետների ու լսարանի միջև:

:format(webp)/event-sources/3c0c2501-4631-40c9-a287-63b345783ef0/814e7fc858708ead75f220bee474841d.jpg)