:format(webp)/events/2acd4bd2-5682-44da-b28d-2c84f086cdc3/80dee47a-2a01-4e6a-ba2e-1f5eb02af842.png)
KUSS ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ
«Միքայել Հախնազարյանը հրավիրում է» հոբելյանական համերգաշարի առաջին երեկոյին Ֆիլհարմոնիան կհյուրընկալի գերմանական KUSS լարային քառյակին, որի կազմում Միքայել Հախնազարյանը հանդես է գալիս 2008 թվականից։ Համաշխարհային ճանաչում վայելող քառյակը ելույթներ է ունենում այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի Քարնեգի հոլը և Վիեննայի Մուզիկֆերայնը։ Գերմանական «OPUS KLASSIK» մրցանակին արժանացած համույթի նշանակալի ձայնագրություններից է Բեթհովենի լարային քառյակների ամբողջական շարքը։ Այն ձայնագրվել է Տոկիոյի Սանտորի դահլիճում՝ Ստրադիվարիի պատրաստած և Պագանինիին պատկանած չորս գործիքներով։ Համույթը նաև հետևողականորեն հարստացնում է ժանրի երգացանկը՝ նոր ստեղծագործություններ պատվիրելով ժամանակակից կոմպոզիտորներին։ Երևանյան համերգի ծրագրում՝ • Յոզեֆ Հայդն - Լարային քառյակ սոլ մաժոր, երկ 77, թիվ 1 • Լյուդվիգ վան Բեթհովեն - «Մեծ ֆուգա» սի բեմոլ մաժոր, երկ 133 • Ֆրանց Շուբերտ - Լարային քառյակ սոլ մաժոր, D 887 Տոմսերը վաճառվում են նաև Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2)։ Տեղեկությունների և ամրագրման համար՝ 87-75։
Կազմակերպիչ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կազմում է Երևանի Աբովյան 2 հասցեում գտնվող Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի համերգային ծրագիրը։ Քաղաքի այս կամերային համերգասրահում անցկացվում են դաշնամուրային և վոկալ երեկոներ, լարային քառյակների ու կամերային անսամբլների համերգներ, ջազային և ժողովրդական երաժշտության երեկոներ, ինչպես նաև մանկական համերգներ։ Ժամանակացույցն ու յուրաքանչյուր օրվա տոմսերը կգտնեք այս էջում։

:format(webp)/event-sources/3d8a51ea-1837-446c-85bf-c38ee13374d0/a8e1123d901e05dedeea5761e4e6beb7.jpg)