:format(webp)/events/f9d19b93-20fe-4746-b665-59248bffecf8/cd27005c8fa119cefbf2b515fe9de4d5.jpg)
Կլաուս Հուբերը ու նրա «Սևահող» օպերան
Բանախոսություն շվեյցարացի կոմպոզիտոր Կլաուս Հուբերի (1924–2017) և նրա «Սևահող» (Schwarzerde, 2001, Բազել) օպերայի մասին։ Բանախոս՝ Լևոն Հակոբյան, արվեստագիտության դոկտոր, Արվեստագիտության պետական ինստիտուտի (Մոսկվա) երաժշտության տեսության բաժնի վարիչ։ Հուբերի ողջ ժառանգությունը ներկայացնում է էկումենիկ, սոցիալական և կոսմոպոլիտիկ մի ուտոպիա՝ հիմնված տարբեր դարաշրջանների ու երկրների մտածողների, միստիկների և բանաստեղծների գաղափարների վրա, որոնք մարմնավորված են ավանգարդային, դիսոնանսային երաժշտական լեզվով։ 1989 թվականից նրա համար առանձնահատուկ նշանակություն են ստանում Օսիպ Մանդելշտամի արձակը, պոեզիան և կենսագրությունը. այս գիծն ընդհանրացված է «Սևահող» օպերայում։ Հետևելով Մանդելշտամի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ակնարկին՝ Հուբերը Հայաստանը ներկայացնում է որպես ուտոպիական աշխարհի յուրահատուկ մարմնավորում, որի ոգին խորհրդանշում է կոնտրատենորի ձայնը՝ հայերեն երգելով Մանդելշտամի մեջբերած հատվածները Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց» գրքից։ Մուտքն ազատ է։ Հարցերի համար՝ 011 570 570
Կազմակերպիչ
Կոմիտաս Վարդապետին նվիրված թանգարան, որը համատեղում է արխիվային ցուցադրությունները, հետազոտությունն ու հրատարակությունները համերգների, դասախոսությունների և մասնակցային ծրագրերի (երգչախմբի դասեր, գրքի շնորհանդեսներ) հետ՝ երաժշտական մտերմիկ միջավայրում:

:format(webp)/event-sources/c68520ad-64a0-430c-8c69-e6b86501e6be/35264c66b105244586158422d5d01133.jpg)