Քայլարշավ Ծաղկաձորից Սոլակ Մայրավանք
16 կմ երկարությամբ քայլարշավ Ծաղկունյաց լեռների փեշերով և անտառներով՝ մինչև Հրազդանի հովիտ։ Երթուղին սկսվում է Ծաղկաձորի բարձրադիր հատվածից («Բերդի գլուխ» ամրոցի ավերակների մոտից), անցնում Բջնի գետակի անտառապատ ձորով և Թթուջուր հանքային աղբյուրով, անտառային արահետներով բարձրանում Ծմակ լեռան գագաթամերձ հատված (2249 մ), ապա Բջնուսար լեռան փեշերով իջնում դեպի Վանքիջուր գետակի վերին հատվածը։ Ճանապարհին կտեսնենք հին ամրոցի ավերակները ժայռոտ բլրի գագաթին և կհասնենք 7-11-րդ դարերի Մայրավանքի եկեղեցի։ Վանքից արահետն իջնում է Հրազդան գետի ափ՝ Սոլակ գյուղի մոտ։ Քայլարշավի երկարությունը՝ 16 կմ Հարաբերական բարձրությունը՝ 450 մ Երթևեկությունը՝ 15-20 տեղանոց միկրոավտոբուսով Արժեքը ներառում է տրանսպորտի և ուղեկցորդի ծառայությունները։ Մեկնարկը՝ Սախարովի հրապարակից։ Անհրաժեշտ պարագաներ՝ արշավային հաստ տակացուով կոշիկներ, հարմարավետ սպորտային հագուստ, արևապաշտպան կրեմ և գլխարկ, անձրևանոց, ուսապարկ, մեկօրյա սնունդ, ջուր, լապտեր։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև ուրբաթ օրվա 24:00-ն։ Շաբաթ օրը հրաժարվելու դեպքում մասնակիցը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ։ Գրանցվելու համար զանգահարել 091321252 համարին։
Կազմակերպիչ
Ուղեկցվող արշավային և տրեկինգային տուրեր ողջ Հայաստանում՝ խմբակային քայլարշավներ և վերելքներ դեպի լեռներ, հովիտներ և պատմական վանքերի ավերակներ: Համայնքային բացօթյա փորձառություններ՝ ուղղված բնությանը, տեսարաններին և համատեղ արկածներին:

:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/c0a8875ff3758030bd0c0a4e9bc19e13.jpg)
:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/941de6af7d4b547a8ce134ec1e2e4a1f.jpg)
:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/5cec5eca0e3d246d26f3628fc11a294d.jpg)
:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/3e6014afa116c7b881f3c2dab367ad68.jpg)
:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/5bc77ec027fdc9162e582df4266ba5c1.jpg)
:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/e3ee2557376df2a48c3497a8cf428850.jpg)
:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/964a9038186c07c7c840d0d1eb572600.jpg)
:format(webp)/event-sources/77f38b3b-99ca-4b16-b674-52219a1244d5/ac1b63448bc0decc5dcf259e17e7a67c.jpg)