Անցնել բովանդակությանը

Քայլարշավ Մշկավանք և Բերդավանի ամրոց

նոյ8Կրկ, Նոյեմբեր 808:00 - 21:00
13 000 դրամ

Աշնանային երթուղի Տավուշի մարզում։ Առաջին կանգառը Բերդավան ամրոցի մոտ է՝ ֆելզիտե կառույցի, հարակից հին գյուղատեղիի, խաչքարերի և եռանավ եկեղեցու ուսումնասիրությամբ։ Այնուհետև Կողբ գյուղից քայլարշավը շարունակվում է աշնանային անտառով դեպի 12-րդ դարի Մշկավանք վանական համալիր և ավարտվում Նոյեմբերյանում։ Երթուղու մանրամասները․ • Երկարությունը՝ 9 կմ • Վերադարձը՝ 21:00-ին • Ներառում է տրանսպորտի և ուղեկցորդի ծառայությունները Հանդիպման վայրը՝ Սախարովի հրապարակ, Նալբանդյան-Պուշկին անկյունում (նախկին հրշեջ կայանի մոտ)։ Խնդրում ենք ժամանել 10 րոպե շուտ։ Ինչպես պատրաստվել․ • Հարմար արշավային հագուստ (տաք վերնամաս և թեթև բաճկոն) ու հաստ տակով արշավային կոշիկներ (ցանկալի է ոչ կտորից) • Արևային ակնոց, արևապաշտպան քսուք, գլխարկ և փոխնորդ զույգ կոշիկ (կարող եք թողնել մեքենայում) • 1 օրվա սնունդ և ջուր (ցանկալի է բազմակի օգտագործման տարաներով) Գրանցման համար անհրաժեշտ է զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, լրացնել համաձայնագիրը և կատարել փոխանցում բանկային հաշվին (ստացող՝ Աստղիկ Հարությունյան)՝ ուղարկելով անդորրագիրը։ Չեղարկումն ընդունվում է մինչև արշավի նախորդ օրվա ժամը 10:00-ը։ Դրանից հետո հրաժարվելու կամ ուշանալու դեպքում վճարը չի վերադարձվում։

Կազմակերպիչ

Անհատական մոտեցմամբ ուղեկցվող արկածներ բնության գրկում՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Ակումբն առաջարկում է քայլարշավային, քեմփինգային, գաստրո և մշակութային տուրեր բոլոր տարիքի անձանց համար։ Բազմալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) և ընտանեկան միջավայրում կազմակերպվում են մեկօրյա արշավներ, մանկական միջոցառումներ և բազմօրյա թրեքինգային ուղևորություններ։

ARI Hiking Club

Instagram