:format(webp)/events/09dbdfc3-911b-4f25-ae66-a0b9fc6a63f3/d6319a30-3be1-4b90-8f97-e86e840c3219.png)
ԿԱՄԻԼ ՉԱԼԱԵՎ | ԱՆԸՆԴՀԱՏ ԹԵԼԸ
Սոնատներ և տրիոներ՝ պատմական գործիքներով Հատուկ այս համերգի համար «Առնո Բաբաջանյան» համերգասրահ կտեղափոխվի 1850 թ․ ֆրանսիական հազվագյուտ «Պլեյել» ռոյալը՝ իր սկզբնական լարերի մեծ մասը պահպանած պատմական գործիք։ Այն կհնչի 1862 թ․ Միրքուրում պատրաստված թավջութակի և Ստրադիվարիուսի «Հելլիեր» ջութակի՝ 2005 թվականին Կրեմոնայում ստեղծված կրկնօրինակի նվագակցությամբ։ Ռոյալը Կամիլ Չալաևն անձամբ լարում է Սերժ Կորդիեի՝ մաքուր կվինտաների սկզբունքի վրա հիմնված մեթոդով։ Գործիքների պատմությունը, բնական հնչողությունն ու տեմբրային անհատականությունը դառնում են երաժշտական մեկնաբանության էական բաղադրիչներ։ Կոմպոզիտորի նվիրումը կոմպոզիտորին․ այս գաղափարն է ընկած Կամիլ Չալաևի «Անընդհատ թելը» կամերային նախագծի հիմքում։ Մենդելսոնի և Մոցարտի սոնատներից դեպի Բախի ու Հենդելի բարոկկո աշխարհը տանող ծրագիրը բացահայտում է տարբեր դարաշրջանները կապող երաժշտական մտածողության շարունակականությունը։ Կատարողներ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - դաշնամուր ԿԱՄԻԼ ՉԱԼԱԵՎ - ջութակ ԼԻԱ ԱՊՐԵՍՅԱՆ - թավջութակ Ծրագիր՝ ՄԱՍ I. ՌՈՄԱՆՏԻԶՄԻ ԵՎ ԿԼԱՍԻՑԻԶՄԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ Ֆելիքս Մենդելսոն • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար՝ Ֆա մինոր, երկ 4 Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար՝ Մի մինոր, K. 304 ՄԱՍ II. ԲԱՐՈԿԿՈՅԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ ԵՎ ՈՍԿԵ ՏՐԻՈՆ Յոհան Սեբաստիան Բախ • Սոնատ ջութակի և ստեղնաշարային գործիքի համար՝ Սի մինոր, BWV 1014 • Սոնատ ջութակի և ստեղնաշարային գործիքի համար՝ Մի մաժոր, BWV 1016 Գեորգ Ֆրիդրիխ Հենդել • Սոնատ Ռե մինոր, HWV 359a՝ ջութակի, թավջութակի և դաշնամուրի կատարմամբ Ազդագրում օգտագործված է հայ արտ-բրյուտ նկարիչ Արմենի աշխատանքը (2026), որի գունաշխարհը նախագծի երաժշտական գաղափարը կապում է ժամանակակից արվեստի հետ։ Տոմսերը հասանելի են նաև Ֆիլհարմոնիայի տոմսարկղում՝ Աբովյան 2։ Տեղեկությունների համար՝ 87-75։
Կազմակերպիչ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կազմում է Երևանի Աբովյան 2 հասցեում գտնվող Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի համերգային ծրագիրը։ Քաղաքի այս կամերային համերգասրահում անցկացվում են դաշնամուրային և վոկալ երեկոներ, լարային քառյակների ու կամերային անսամբլների համերգներ, ջազային և ժողովրդական երաժշտության երեկոներ, ինչպես նաև մանկական համերգներ։ Ժամանակացույցն ու յուրաքանչյուր օրվա տոմսերը կգտնեք այս էջում։

:format(webp)/event-sources/3d8a51ea-1837-446c-85bf-c38ee13374d0/a8e1123d901e05dedeea5761e4e6beb7.jpg)