:format(webp)/events/5d8eaadd-e757-41fc-95dc-561847f0742f/cf0db469-c97a-4745-9149-30783c4d68fd.jpg)
Լիլիթ Բլեյան. Իթաքե. Ոդիսևսն ընդդեմ Նոլանի (համերգ-ճամփորդություն)
Բոլոր Ոդիսևսները գնում են Իթաքե։ Մենք նույնպես։ Քրիստոֆեր Նոլանի Ոդիսևսը մի քիչ տարբերվում էր մեր ակնկալածից։ Մենք ուզում ենք նրան կանչել երաժշտական մենամարտի։ Դեկտեմբերի 19-ին ԱրԱր պատկերասրահի արտասովոր տարածությունը վերածվելու է նավի։ Մենք ձեզ հրավիրում ենք համերգ-ճամփորդության, որտեղ բոլորս կդառնանք Ոդիսևսներ ու կանցնենք մեր սեփական ճանապարհը` դեպի մեր սեփական Իթաքե։ Մեր նավում շատ քիչ տեղ կա, հետևաբար` տոմսերի քանակը սահմանափակ է։ Ճանապարհին վտանգներ կան, ու մենք դրանք միասին պիտի անցնենք։ Ոդիսևսը ճանապարհի վերջում մենակ էր մնացել, բայց մենք ձեզ մենակ չենք թողնի։ Ուրախ կլինենք, եթե հաղթահարեք տրամադրությունը, եղանակը, Պոսեյդոնին, լեստրիգոններին, կիկլոպներին ու գաք-հասնեք մեր համերգին։ Կիթառ, ձայն, երգեր, ֆոտոպատմություններ, երեք հազար տարվա ճանապարհ, որը միշտ տուն է տանում։ Նախագծի մասնակիցներն են. Լիլիթ Բլեյան - երգերի հեղինակ, կատարող Տիգրան Տեր Ստեփանյան - կիթառիստ Նարիկո Կարապետյան - լուսանկարիչ Վայրը` ԱրԱր պատկերասրահ (Արթկվարտալի ներքնահարկ) Հարցեր ունենաք` գրեք մեզ. [email protected]
Կազմակերպիչ
Հայ հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը կատարում է խոհական հեղինակային երգեր և ակուստիկ գործեր՝ հաճախ հանդես գալով կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանի հետ։ Նրա երաժշտությունն ընդգրկում է հայերեն և այլ լեզուներով ստեղծագործություններ՝ ստեղծելով մտերմիկ ու մեղմ մթնոլորտ։

:format(webp)/event-sources/9ffb5831-f6c2-4183-8670-ff0a7e87eb0d/01d9ba6e4ab44870e91eb0bc5ec38fd7.jpg)