Անցնել բովանդակությանը
Անցնել բովանդակությանը

ես դեռ այստեղ եմ

Ձեր առջև քաղաքի կենտրոնի փողոցներից մեկն է: Բայց ընդամենը երկու ժամով այն վերածվում է թատերական բեմի. սալաքարերը, լուսացույցները, ծառերը, անցնող մեքենաները, երկինքը… ամենը դառնում է թատերական դեկոր: Շտապող անցորդները փոխում են իրենց դերն ու նշանակությունը և դառնում ներկայացման հերոսներ: Իսկ ներկայացումն իրականությունն է՝ պարզապես վերցված թատերական շրջանակի մեջ: Հիմքում առօրեականությունն է, որը գոյություն ունի այստեղ և հիմա: Անցորդները դառնում են դերասաններ, իսկ դերասաններն՝ անցորդներ: Թատրոնի պայմանականությունն առկայծում ու տարրալուծվում է փողոցում, որտեղ անցորդների պատմություններն են հնչում. դրանք արդեն լսելի են: Քաղաքը վերածվում է թատերական դեկորի կամ էլ հակառակը՝ դադարում է այն լինել: Եվ ստեղծվում է յուրահատուկ մի տարածություն, որտեղ յուրաքանչյուրը տեսանելի լինելու իրավունք ունի: Տևողությունը՝ 2 ժամ 30 րոպե Լեզու' Հայերեն, ռուսերեն՝ անգլերեն սուբտիտրերով

Կազմակերպիչ

Երևանյան փորձարարական թատերական միավորում և փառատոնների կազմակերպիչ, որն իրականացնում է բազմալեզու, սայթ-սփեսիֆիկ և միջմասնագիտական ներկայացումներ, աշխատարաններ ու հանրային միջոցառումներ։ Նրանք կազմակերպում են Chronofest-ը և համագործակցում միջազգային գործընկերների հետ՝ կենտրոնանալով միջմշակութային և մասնակցային թատերական հետազոտությունների վրա։

Քրոնոտոպ. Թատերական ընկերություն