Անցնել բովանդակությանը
Homo Faber 2.0. Մարդկային ապագաները հայ արվեստում

Ըստ փիլիսոփա Հաննա Արենդթի՝ ստեղծագործական ուժը գիտակից մարդու հիմնարար էությունն է, որին հռոմեացիներն անվանում էին Homo Faber՝ արարող մարդ։ Սակայն այս սկզբունքն այսօր կարծես հայտնվել է սպառնալիքի տակ՝ տեխնոլոգիական սրընթաց փոխակերպումների, գլոբալացման, բնապահպանական ճգնաժամի և քաղաքական ցնցումների պայմաններում։ Կարո՞ղ է արդյոք արվեստն առաջարկել ապագայի այլընտրանքային տեսլականներ՝ դուրս գալով ժամանակակից երևակայության մեջ գերիշխող հակաուտոպիական պատումների փակուղուց։ Շեշտադրելով իմաստներ ստեղծելու մարդու կարողությունը՝ ցուցահանդեսը համախմբում է պատմական և ժամանակակից ավելի քան 45 հայ արվեստագետի ստեղծագործություններ՝ դիտարկելու վերջին հարյուրամյակի քաղաքակրթական զարգացումներին մարդկության արձագանքները՝ 1920-ականների արդյունաբերական արդիականության և կոմունիզմի խոստումներից մինչև 21-րդ դարում տեխնոկրատիայի վերելքը։ Ներառելով գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, գրաֆիկական դիզայն և տեսարվեստ՝ նախագիծը ներկայացնում է արվեստագետների սերունդներ, որոնք ձևավորում են առաջընթացի տարբեր տեսլականներ, հարցականի տակ դնում արդիականացման իդեալները, քննադատում սպառողական կապիտալիզմը և ուրվագծում հետմարդակենտրոն գոյության այլընտրանքային ձևեր։ Ի մի բերելով հայ արվեստի ապագայամետ մտածողության անտեսված ավանդույթը՝ «Հոմո Ֆաբեր 2.0»-ն մարտահրավեր է նետում հայ արվեստի՝ որպես առավելապես պատմության և ավանդույթի վրա սևեռված երևույթի պատկերացումներին՝ բացահայտելով այն որպես փորձարարության, նորարարության և հնարավոր ապագաների վերաիմաստավորման տարածք։ Համադրող՝ Վիգեն Գալստյան Մուտքը՝ պատկերասրահի տոմսով Ցուցահանդեսը կգործի մինչև 2027 թվականի հունվարի 31-ը

Կազմակերպիչ

Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի գլխավոր արվեստի թանգարանն է, որտեղ պահվում է հայկական կերպարվեստի աշխարհի ամենամեծ հավաքածուն։ Այն ներկայացնում է ցուցահանդեսներ, դասախոսություններ, վերականգնման աշխատանքներ և կրթական ծրագրեր, որոնք կապում են հայկական, ռուսական և եվրոպական արվեստը։ Պատկերասրահում կազմակերպվում են հանրային ցուցադրություններ, էքսկուրսիաներ, ընտանեկան սեմինարներ և գիտական միջոցառումներ, որոնք հաճախ ներառում են նոր ձեռքբերումներ և VR-ի նման ինտերակտիվ տարրեր:

Ավելին՝ Հայաստանի ազգային պատկերասրահ-ից

Տեսնել բոլորը

Հայաստանի ազգային պատկերասրահ