:format(webp)/events/c8645229-58b5-479a-b614-2bb70d84ab3a/340a11a5-5202-45ef-9aa1-c22650ae3eb9.jpg)
Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 5
ReA 2026 փառատոնի դիպլոմային ֆիլմերի ծրագիր 5։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։ Sensual, ռեժիսոր՝ Tanja Nuijten (Գերմանիա, Շվեյցարիա · 4:12 րոպե) Լորձնէակները մեղմորեն սահում են խոնավ շուրթերի վրայով։ Օձերը քնքշորեն անցնում են մատների արանքով, իսկ արջը սիրով գրկում է կնոջ մարմինը։ «Sensual»-ը ֆիզիկական մտերմության ու քնքշության զգացողությանը նայում է անսովոր, սուբյեկտիվ և խորապես անձնական հայացքով։ Կենդանիների փոխաբերական կերպարների միջոցով ֆիլմը մեզ տանում է սիրային նախախաղի նուրբ զգացումների միջով, որոնք վերածվում են սիրելիի մեղմ ու սիրառատ հպումների։ Half Baked, ռեժիսոր՝ Stephen Paul Rivas (ԱՄՆ · 2:22 րոպե) «Half-Baked»-ը անիմացիոն կարճ դրվագների շարք է մի երիտասարդի մասին, որը խոհարարություն սովորելիս զվարճալի սխալներ է անում։ Ամեն անհաջողությունից հետո նա պիցցա է պատվիրում, և նրա բնակարանում պիցցայի տուփերի մի ամբողջ լեռ է կուտակվում։ Շատ փորձերից հետո գուցե նրան վերջապես հաջողվի ախորժելի մի բան պատրաստե՜լ։ The Hermit Crab, ռեժիսոր՝ Beaux Salix (Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն · 13:05 րոպե) Մի երիտասարդ կին հիշողության պատառիկներով վերադառնում է իր մանկություն՝ փորձելով հասկանալ, թե ինչ է նշանակում ապահովություն փնտրել լքված լինելուց հետո։ Իր պատյանից մեծացած ճգնավոր խեցգետնի պես նա սովորում է զգալ, թե երբ է ժամանակը բաց թողնելու անցյալը։ Farewell, ռեժիսոր՝ Ximena Álvarez Portilla (Մեքսիկա · 6:45 րոպե) Ինքնասպանությունից հետո Սերխիոն հայտնվում է դատարկության մեջ ու հասկանում, որ այժմ ուրվական է։ Այնտեղից նա տեսնում է, թե ինչպես է իր լավագույն ընկեր Ադոլֆոն անմխիթար լալիս՝ գտնելով իր մարմինը։ Սովորության համաձայն՝ Սերխիոն փորձում է մոտենալ ընկերոջը, բայց նրանց աշխարհները բաժանում է անտեսանելի մի պատնեշ։ Նրան թեկուզ մի փոքր մխիթարելու հուսահատ ցանկությամբ՝ Սերխիոն իր ողջ ուժով կփորձի անցնել պատնեշը՝ ընկերոջը վերջին հրաժեշտը տալու համար։ a body without a horse?, ռեժիսոր՝ Lara Fuke (Պորտուգալիա · 8:31 րոպե) we are something, ռեժիսոր՝ Huayi Yu (Չինաստան, Ճապոնիա, ԱՄՆ · 7:00 րոպե) Մեզնից յուրաքանչյուրը մի սև խոռոչ է։ Չափազանց մոտ կանգնեք, ու կսկսեք անհետանալ։ On Saint Nicholas’ Eve, ռեժիսոր՝ Emy Mirel Ivașcă (Ռումինիա · 11:00 րոպե) Ձյան մեջ պառկած տղամարդու տեսնելով՝ մի տղա հիշում է տարիներ առաջ հոր հետ անցկացրած Սուրբ Նիկողայոսի տոնի նախօրեի գիշերը։ Հոր հետ խաղն անսպասելի ընթացք է ստանում, իսկ երազած խաղալիքը դառը հետհամ է թողնում։ Night Sky Elevator, ռեժիսոր՝ Csanád Baksa-Soós (Հունգարիա · 9:03 րոպե) The Unlucky Rabbit, ռեժիսոր՝ Shane Hernandez (ԱՄՆ · 10:00 րոպե) Մի խումբ անիմատորներ Ուոլթ Դիսնեյին են ներկայացնում «The Unlucky Rabbit» վավերագրական ֆիլմի գաղափարը՝ այն մասին, թե ինչպես նրա ստեղծած առաջին կերպարներից մեկը՝ Հաջողակ ճագար Օսվալդը, ժամանակի ընթացքում մոռացության մատնվեց։
Կազմակերպիչ
Անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն Երևանում, որը ներկայացնում է ֆիլմերի ցուցադրություններ, կոմիքսների ցուցահանդեսներ, ոլորտային համատեղ արտադրության պիչինգներ, գրքերի մակագրումներ և տոնական միջոցառումներ: Փառատոնը հայտնի է հեղինակների հետ հանդիպում-քննարկումներով և բովանդակալից ծրագրով: Այն համախմբում է հայ և արտասահմանյան ստեղծագործողներին, պրոդյուսերներին և լսարանին՝ նպաստելով մշակութային փոխանակմանը և գործնական կապերի հաստատմանը:

:format(webp)/event-sources/f1388fc7-1257-4899-9d02-56ba6f3d32e4/2be5cdc94726200c5085df0fc5e65bdc.jpg)