:format(webp)/events/501a3bde-9f76-445f-802f-404b929d1bd1/e394409b-9a2d-4454-93df-5d05d76f5152.jpg)
Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 4
ReA 2026 փառատոնի դիպլոմային ֆիլմերի ծրագիր 4։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։ Happily Uneven, ռեժիսոր՝ Jeongmin Lim (Հարավային Կորեա · 5:44 րոպե) Միան կախարդական դեղին մատիտ ունի, որը կարող է կենդանացնել նկարները։ Նա նկարում է Բոյին՝ անճոռնի շարժումներով, բայց հմայիչ մի կնգումի։ Սակայն երբ ի հայտ է գալիս կենդանու մազից Միայի ալերգիան ու անկառավարելի փռշտոց առաջացնում, նրա նկարները սկսում են քանդվել։ Մի օր Բոն անհետանում է, և Միան վերջապես մի անթերի նկար է ստեղծում… Պատմություն այն մասին, թե ինչպես են անկատարությունները փայլում միանգամայն սովորական աշխարհում։ Discomfort Zone, ռեժիսոր՝ Johnny Ragusa (ԱՄՆ · 3:00 րոպե) Հուսալքված ու վրձինը դեն նետած նկարիչը պետք է ներկից ստեղծված փոքրիկ աղջկա առաջնորդությամբ ճանապարհ գտնի մութ մշուշի միջով և առերեսվի իր ներքին դևերին։ Miseros Morsu, ռեժիսոր՝ Dafne Karyme Galindo Nishan (Մեքսիկա · 5:08 րոպե) Miseros Morsu-ն պատմում է Արմանդոյի՝ տագնապոտ ու անուշադրության մատնված մի տղայի մասին, որին ծնողները մոռացել են դպրոցում, և որն այժմ փակված է դասարանում իր միակ ընկերոջ՝ սպիտակ աղավնի Թերեսիտայի հետ։ Առավել քան երբևէ միայնակ, շրջապատված խտացող խավարով ու անհանգստացնող կրոնական պատկերներով՝ Արմանդոն շուտով հայտնաբերում է, որ իրեն հետապնդում է խորհրդավոր աղջկա կերպարանք առած մի չար ուժ, որը նրան ստիպելու է առերեսվել իրեն կլանել սպառնացող սարսափին։ Սրբությունը խեղաթյուրվում է։ Ստվերները վերածվում են սպառնալիքի։ Ինչ-որ չարագուշակ ու քաղցած բան է արթնացել։ Figment, ռեժիսոր՝ Yan Yu Wong (ԱՄՆ · 2:12 րոպե) Growing Stones, Flying Papers, ռեժիսորներ՝ Roozbeh Gezerseh, Soraya Shamsi (Գերմանիա · 12:24 րոպե) Բռնապետության ամրապնդմանը զուգընթաց մի գրող թաքնվում է իր բնակարանում ու լուռ դիմադրում՝ գրի առնելով ճշմարտությունը։ Նրա հարևանուհին այլ ուղի է ընտրում՝ գիշերները փողոց դուրս գալով։ Երբ կինը հայտնվում է վտանգի մեջ, գրողը մնում է միակ վկան ու պետք է ընտրի՝ լռե՞լ, թե՞ գործել։ It Might Even Be Real, ռեժիսոր՝ Yael Bonne (Իսրայել · 7:09 րոպե) Ուսումնասիրելով կինոյի ու անիմացիայի հիմքում ընկած մեխանիզմները՝ իսրայելցի անիմատորն իր միտքը փորձում է համոզել ընդունել հույսի պատրանքը նույն կերպ, ինչպես այն ընդունում է շարժման պատրանքը։ Ever Ending Summer, ռեժիսորներ՝ Nikki Girod, Sylvia Jorde (Գերմանիա · 5:50 րոպե) Մայան երիտասարդ կին է, որը տեղափոխվում է նոր քաղաք՝ հետևում թողնելով տունն ու մանկությունը։ Մեկնելուց քիչ առաջ, երկաթուղային կայարանում, նա հայացք է նետում անցյալին ու հիշում իր մանկության բոլոր գեղեցիկ և դժվար պահերը։ ACID ECHO, ռեժիսոր՝ Elsa Moulin (Ֆրանսիա · 10:48 րոպե) Ազատ երեկույթի մի գիշեր Էմեն սահում է հոգեդելիկ մի ճամփորդության մեջ, որտեղ իրականության ու պատրանքի սահմանը տարրալուծվում է։ Նա զգում է պատասխանի արձագանքը՝ իր մտքի մի անկյունում թաղված ճշմարտությունը, որը պատրաստ է նորից երևալ երազի հերթական շրջադարձին։ The Horse, the Dog & the Blonde, ռեժիսոր՝ Rozalia Kaleta (Լեհաստան · 3:09 րոպե) Շան գլխով մի աղջիկ, որը երազում է համացանցում հայտնի դառնալ, մասնակցում է ամենասիրուն ընտանի կենդանու մրցույթին, բայց փառքի հետևից ընկած՝ չափն անցնում է։ Perfect City: The Mushroom, ռեժիսոր՝ Shengwei Zhou (ԱՄՆ · 14:30 րոպե) Եղբոր մահվան հիշողությամբ հետապնդվող նկարչուհու վիշտը մարմնավորվում է շոշափելի մղձավանջի տեսքով․ ձևափոխվող, փոփոխական մի տարածություն՝ հյուսված սնկի քանդակի թելերից, որի փլուզմանը նա ականատես էր եղել տասնամյակներ առաջ։
Կազմակերպիչ
Անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն Երևանում, որը ներկայացնում է ֆիլմերի ցուցադրություններ, կոմիքսների ցուցահանդեսներ, ոլորտային համատեղ արտադրության պիչինգներ, գրքերի մակագրումներ և տոնական միջոցառումներ: Փառատոնը հայտնի է հեղինակների հետ հանդիպում-քննարկումներով և բովանդակալից ծրագրով: Այն համախմբում է հայ և արտասահմանյան ստեղծագործողներին, պրոդյուսերներին և լսարանին՝ նպաստելով մշակութային փոխանակմանը և գործնական կապերի հաստատմանը:

:format(webp)/event-sources/f1388fc7-1257-4899-9d02-56ba6f3d32e4/2be5cdc94726200c5085df0fc5e65bdc.jpg)