:format(webp)/events/be7cd973-b84d-4026-9a78-4719a973fef4/e5cc0340-42e4-48f1-80f5-b83673b204f5.jpg)
Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 3
ReA 2026 փառատոնի դիպլոմային ֆիլմերի ծրագիր 3։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։ Looking for Something Lost, ռեժիսոր՝ Yuya Kawashima (Ճապոնիա · 5:28 րոպե) Գլխավոր հերոսը պատահաբար հայտնվում է մի խորհրդավոր աշխարհում, որտեղ թիթեռը նրան առաջնորդում է մի ժամանակ իսկապես գոյություն ունեցած մեկի հետքերով։ Իրականության շարունակությունը թվացող, բայց միաժամանակ անորսալիորեն տարօրինակ բնապատկերների մեջ հերոսն առերեսվում է խամրող հիշողություններին ու դեռ զգացվող ներկայության հետքերին։ The Best Part, ռեժիսոր՝ Lilian Han Morze (Միացյալ Թագավորություն · 5:15 րոպե) Մոր կորստից հետո Մեյը գտնում է մի հին կաթսա ու ջերմությամբ վերապրում անցյալը։ Հիշողությունների բազմության միջով անցնելով՝ նա պետք է սովորի անցյալին իր տեղը տալ ու շարունակել ապրել։ Պատմություն սգի, կարոտի և ասիական մշակույթներում սիրո արտահայտություն դարձած սննդի մասին։ No Stars Allowed, ռեժիսոր՝ Xiaoyu Liu (Միացյալ Թագավորություն · 4:03 րոպե) Մի աշխարհում, որտեղ աստղերն արգելված են, փոքրիկ լուսարձակող աստղը մարդու կերպարանք է ընդունում ու փորձում գոյատևել ընկերության եռուզեռով լի գրասենյակում, մինչև բացահայտում է, որ բոլորն էլ ձևացնում են․ իրականում ոչ ոք մարդ չէ։ Stomachache, ռեժիսորներ՝ Malika Sultansikhova, Erica Kim Schreiber (Ղազախստան, ԱՄՆ · 2:58 րոպե) Սայմոնը նախընտրում է տանը մնալ ու տեսախաղեր խաղալ, մինչդեռ նրա եռանդուն, խոսող ստամոքսը միշտ զվարճանք է փնտրում։ Մի օր երկու աշխույժ երեխա նրանց հրավիրում են արկածներով լի մի օր անցկացնելու, և Սայմոնը հայտնվում է իրեն հարմար ու ծանոթ աշխարհի սահմաններից շատ հեռու։ Բայց երբ զվարճանքը չափն անցնում է, ու Սայմոնի սիրելի խաղը կոտրվում է, ստամոքսը հասկանում է, որ չափազանց է տարվել։ Իր մեղքը քավելու համար նա նոր խաղ է ստեղծում, որ միասին խաղան։ So He Grabbed the Knife, ռեժիսոր՝ Sam KUWA (Ճապոնիա · 12:16 րոպե) Տղան վերցնում է դանակը, որը ժամանակին հայրը տվել էր իրեն։ Դրանից հետո կատարվածը նրան «տղամարդ» դարձրե՞ց։ Ballad of Fishes and Birds, ռեժիսորներ՝ Anny Uribe, Juan José Arévalo (Կոլումբիա, Իսպանիա · 7:34 րոպե) Կարլինան հորը կորցրել է Կոլումբիայի զինված հակամարտության ժամանակ և ապրում է մոր հետ՝ երկուսով։ Ցավը դեռ անտանելի է, և ապրելու ուժ գտնելու համար նրանք կառչում են հիշողություններից ու անձնական իրերից։ Ամեն ինչ փոխվում է, երբ հայտնվում է մի խորհրդավոր ձուկ, որը դառնում է Կարլինայի ուղեկիցն իր արկածների ընթացքում։ Insecticide, ռեժիսոր՝ Paula Gallego (Իսպանիա · 5:42 րոպե) Մութ ու լքված մի սենյակում ծնվում է Դասնեյնը՝ արտառոց տեսքով մի միջատ, որը փորձում է իր ամենաինքնաբավարարական բնազդներին հագուրդ տալ հիպնոսացնող էկրանի միջոցով․ այն ցուցադրում է Պանիումի ցանկասիրությամբ ու քաոսով լի աշխարհը։ Շարունակելով դիտել այդ աշխարհը՝ Դասնեյնն ավելի ու ավելի է տարվում դրանով, մինչև սեփական մոլուցքը նրան հասցնում է ճակատագրական վախճանի։ There is no jungle, ռեժիսոր՝ Marcjanna Urbańska (Լեհաստան · 11:05 րոպե) Գորշ, անձրևոտ քաղաքում մի կապիկ է ապրում՝ գործերն անվերջ հետաձգելու դժոխքում բանտարկված։ Ստեղծագործելու յուրաքանչյուր փորձ ավարտվում է փախուստով դեպի սեփական երևակայությունը՝ գույներով ու արկածներով լի մի աշխարհ, իսկ իրականություն ամեն վերադարձ ավելի ճնշող ու գորշ է թվում։ Կապիկը պետք է առերեսվի ինքն իր հետ՝ այդ աշխարհների միջև ապրելու տեղ գտնելու համար։ The Voices of Crisis, ռեժիսոր՝ Katarzyna Małyszko (Լեհաստան · 14:07 րոպե) Անիմացիայի միջոցով կենդանություն ստացած երիտասարդների վկայությունները ստեղծում են հոգեկան առողջության դժվարություններին և իրենց պաշտպանելու կոչված համակարգի բացերին բախվող սերնդի ազդեցիկ դիմանկարը։
Կազմակերպիչ
Անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն Երևանում, որը ներկայացնում է ֆիլմերի ցուցադրություններ, կոմիքսների ցուցահանդեսներ, ոլորտային համատեղ արտադրության պիչինգներ, գրքերի մակագրումներ և տոնական միջոցառումներ: Փառատոնը հայտնի է հեղինակների հետ հանդիպում-քննարկումներով և բովանդակալից ծրագրով: Այն համախմբում է հայ և արտասահմանյան ստեղծագործողներին, պրոդյուսերներին և լսարանին՝ նպաստելով մշակութային փոխանակմանը և գործնական կապերի հաստատմանը:

:format(webp)/event-sources/f1388fc7-1257-4899-9d02-56ba6f3d32e4/2be5cdc94726200c5085df0fc5e65bdc.jpg)