Անցնել բովանդակությանը
Անցնել բովանդակությանը
Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 2

Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 2

ReA 2026 փառատոնի դիպլոմային ֆիլմերի ծրագիր 2։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։ HER MOVE, ռեժիսոր՝ Yaqi Cui (Ավստրալիա · 4:30 րոպե) Հսկայական ձեռքի իշխանության տակ գտնվող շախմատային սյուրռեալիստական աշխարհում կին զինվորը փախչում է իր ամեն քայլը կառավարող ուժից։ Խաղի մեջ բանտարկված մյուս կանանց օգնությամբ նա համարձակություն է գտնում դուրս պրծնելու իր քարե պատյանից ու փշրելու իր ապագան կանխորոշած խաղատախտակը։ The Mask 夜哭刺, ռեժիսորներ՝ Christina Fu, Mingwei Ma, Mengyao Zhao (Սինգապուր · 4:28 րոպե) The Mask-ը կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են հին Չինաստանի՝ հրեշներով բնակեցված մի հեռավոր երկրամասում։ Պատմության հերոսը Ջի անունով մի տղա է, որը թաքնվում է դիմակի հետևում ու հուսահատորեն փորձում գրավել հանդիսատեսի սրտերը։ Երբ նրա առաջին ելույթը ձախողվում է, նա ստիպված է առերեսվել մի խորքային ճշմարտության, որը կարող է ամեն ինչ փոխել։ Ոգեշնչված Strange Tales from Chinese Studio | 聊斋志异 ժողովածուի պատմվածքներից մեկով՝ ֆիլմը համադրում է ձեռքով նկարված անիմացիան ու չինական տուշանկարչության գեղագիտությունը՝ անդրադառնալով ինքնության թեմային։ Սա օտար միջավայրում հայտնված հերոսի և դեպի ճշմարտություն նրա ճանապարհի պատմությունն է․ ընդունված լինելու զգացումը ծնվում է ներսում, ոչ թե դիմակի շնորհիվ։ Gaia, ռեժիսոր՝ Gwenola Heck (Գերմանիա · 4:00 րոպե) Գայան կենդանի մոլորակ է, որի մարմնի վրա մարդիկ են բնակվում։ Երբ նրա պաշարները սկսում են սպառվել, բնակիչները փորձում են բեղմնավորել նրա ձվաբջիջը՝ մեկ այլ մոլորակ, նոր բնակավայր ստեղծելու համար։ Բայց Գայան միջամտում է ու խափանում բեղմնավորման փորձը։ City in the Fox, ռեժիսոր՝ Mikael Lindskov Jacobsen (Գերմանիա · 8:53 րոպե) Մի հետաքրքրասեր աղվես գտնում է Երկիր մոլորակի մասին մանկական գիրք ու հրապուրվում մարդկային գիտելիքների աշխարհով։ Բայց որքան շատ գրքեր է կլանում ու որքան ընդարձակվում է նրա երևակայությունը, այնքան ավելի են նրան ճնշում մտքերը, որոնք նա մինչև վերջ չի կարողանում հասկանալ։ Anxietyborns, ռեժիսոր՝ Katarzyna Filipina Lenarczyk (Լեհաստան · 10:40 րոպե) Պատմություն մոր ու դստեր մասին, որոնք պետք է հաղթահարեն փոփոխությունների հանդեպ իրենց վախը։ Դուստրը որոշում է հեռանալ հայրական տնից, բայց մայրը հրաժարվում է հաշտվել դրա հետ։ Իրադարձությունների ընթացքը ստիպում է երկուսին էլ առերեսվել իրենց որոշումներին։ Սա խորհրդանշական պատմություն է մոր ու դստեր հարաբերության, դատարկ բնի համախտանիշի և անորոշ ապագայի մասին։ The Moon Stole My Stripes, ռեժիսոր՝ Sarah Buckley (ԱՄՆ · 6:18 րոպե) Ֆիլմ մի վագրուհու մասին, որը հետ է բերում իր զոլերը, երբ լուսնի վրա ապրող ճագարը գողանում է դրանք։ Land of No Man, ռեժիսորներ՝ Muling Tzai, Olivia Lin (Թայվան, ԱՄՆ · 3:51 րոպե) Մեկուսի ապրող կապիբարային անցորդ կենդանիները հարցնում են՝ մենակ չե՞ք զգում Ձեզ։ The First Day, ռեժիսոր՝ Hossein Moein (Իրան · 10:05 րոպե) Դպրոցական առաջին օրը մի տագնապած փոքրիկ տղա հայտնվում է տարօրինակ ու խճճված մի երևակայական աշխարհում և թափառում այնտեղ։ Stone Growth, ռեժիսոր՝ Jokūbas Rimkus (Գերմանիա · 7:22 րոպե) Անընդհատ աճող քարերի աշխարհում մի տղա տատիկի հետ ապրում է այգու տնակում։ Նկատելով, որ քարերը շուտով կկործանեն իրենց տունը՝ նա փորձում է կանգնեցնել դրանք, բայց բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում։ Ի վերջո, չնայած ավերածություններին, նրանք միասին նորը կառուցելու ճանապարհ են գտնում։ Eye Jam, ռեժիսոր՝ Julia Jolliffe (Միացյալ Թագավորություն · 2:56 րոպե) Ամայացած աշխարհում մի միայնակ էակի հուսահատ պայքարը՝ ինչ գնով էլ լինի մեկ ուրիշի հետ կապ գտնելու համար։

Կազմակերպիչ

Անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն Երևանում, որը ներկայացնում է ֆիլմերի ցուցադրություններ, կոմիքսների ցուցահանդեսներ, ոլորտային համատեղ արտադրության պիչինգներ, գրքերի մակագրումներ և տոնական միջոցառումներ: Փառատոնը հայտնի է հեղինակների հետ հանդիպում-քննարկումներով և բովանդակալից ծրագրով: Այն համախմբում է հայ և արտասահմանյան ստեղծագործողներին, պրոդյուսերներին և լսարանին՝ նպաստելով մշակութային փոխանակմանը և գործնական կապերի հաստատմանը:

Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 2
ReA փառատոն