:format(webp)/events/f53db959-9a78-4c2a-bf93-ddec1b15d6b3/92395c8aa1c4f0f9a5c7d2b5c4c85a79.jpg)
:format(webp)/events/0b2a0daf-84e2-4308-99bc-fa70c63b8e26/73123965-3f41-4df7-82eb-b168489be5b3.jpg)
Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 1
ReA 2026 փառատոնի դիպլոմային ֆիլմերի ծրագիր 1։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։ The Little Train, ռեժիսոր՝ Angel Wang (ԱՄՆ · 3:38 րոպե) Տարիներ շարունակ ծառայելուց հետո փոքրիկ սուրբծննդյան գնացքը հայտնվում է աղբում ու մոռացության մատնվում։ Կկարողանա՞ այս դեն նետված խաղալիքը վերափոխվել ու գոյության նոր իմաստ գտնել։ MagiMart, ռեժիսոր՝ Abe Enoch (ԱՄՆ · 4:20 րոպե) Մեր աշխարհից ոչ այնքան տարբեր մի կախարդական աշխարհում կա MagiMart անունով մի հսկայական խանութ, որտեղ զոհաբերության համար նախատեսված մի այծ անշտապ խոտ է ծամում։ Եվ սկսվում է զավեշտալի իրադարձությունների մի շղթա։ The Land Keeps Watch, ռեժիսոր՝ Iryna Tanasivchuk (Էստոնիա, Ուկրաինա · 7:52 րոպե) Կենդանի Լեռը ընկերանում է Արշավականի հետ՝ ի պատասխան նրա բարի արարքի, բայց շուտով պատերազմ է բռնկվում ու բաժանում նրանց։ Պատերազմը տեսնում ենք կենդանի բնապատկերի աչքերով, որը մարդկանց պես տառապում է ու ոտքի կանգնում՝ իրեն պաշտպանելու համար։ Silence, ռեժիսոր՝ Yoona Hwang (Հարավային Կորեա, ԱՄՆ · 3:01 րոպե) Տացետը՝ չարաճճի, արվեստասեր մի խուլ տղա, երաժշտական համերգը վերապրում է յուրովի։ Նա ամուր գրկում է փուչիկը՝ բեմի թրթիռները զգալու համար, ու ձայնային ալիքները վերածում վառ պատկերներով լի ճամփորդության։ Մինչ փուչիկի ներսում պարում են աստղաձև թղթիկները, Տացետի երևակայությունը սավառնում է բամբուկի անվերջ անտառների ու վերացական ձևերի միջով։ Երբ երաժշտությունն ավարտվում է, նա միանում է հանդիսատեսի ծափերին՝ ձեռքերը վեր բարձրացնելով ու թափահարելով․ այդ «լուռ ծափահարությամբ» նա տոնում է ձայնի սահմաններից դուրս ծնվող ներդաշնակությունը։ Each, All and Every, ռեժիսոր՝ Nikoletta Veress (Հունգարիա · 11:29 րոպե) Պարոն Ճագարը չի կարողանում որոշել՝ ինչ դառնալ, երբ մեծանա։ Ընտրության առատությունից շփոթված՝ նա ապաստան է գտնում երևակայության մեջ ու ստեղծում իր փոքրիկ կրկնօրինակներին։ Հետևելով նրանց՝ նա բացահայտում է հնարավորություններով լի մի նոր աշխարհ։ Ամեն ինչ հրաշալի է թվում, մինչև մի ճակատագրական սխալ․ իր իսկ մեղքով նա կորցնում է հնարավորություններից մեկը։ Այդ կորուստը կլանում է նրան ամբողջությամբ։ Balance, ռեժիսորներ՝ Diego Sáenz, Laura Franco Santos (Մեքսիկա · 6:26 րոպե) Մարդակերպ ռոբոտ սամուրայը, իր անճարակությունն ու նախորդներին վարպետությամբ զիջելը ողբալիս, պատահաբար ազատ է արձակում իր զինակիցներին սպանած չար ոգուն։ Այժմ նա պետք է գտնի նրան հաղթելու միջոցը։ The Panic Inside, ռեժիսոր՝ Matthias Strasser (Գերմանիա, Շվեյցարիա · 8:33 րոպե) Ինչպե՞ս է բոլորին գոհացնելու սովոր մարդը, որը չի կարողանում մերժել ընկերների անվերջ խնդրանքները, վերջապես սովորում սահմաններ դնել, վստահորեն «ոչ» ասել ու վերագտնել իր ազատությունը։ Dorian, ռեժիսոր՝ Julia Borkowicz (Լեհաստան · 10:29 րոպե) Ֆիլմ՝ Օսկար Ուայլդի «The Picture of Dorian Gray» վեպի հիման վրա։ Գլխավոր հերոսը՝ Դորիանը, հայտնվել է հավերժական երիտասարդության թակարդում ու պայքարում իրեն կլանող մենակության և տագնապի դեմ։ Here and There, ռեժիսոր՝ Kora Lee (Ավստրալիա · 2:37 րոպե) Երբևէ հեռացե՞լ եք հարազատ միջավայրից՝ նոր վայրում ամեն ինչ նորից սկսելու համար։ Here and There-ը պատմում է մի աղջկա մասին, որը տեղափոխվում է այլ երկիր ու բախվում նոր կյանքին հարմարվելու շփոթությանը, ընտանիքի կարոտին և աշխույժ սրճարանում իրեն շրջապատող լեզուն չհասկանալու մենակությանը։ Ինքնուրույն ապրելու և իր տեղը գտնելու ճանապարհին նա բացահայտում է, որ նույնիսկ ամենադժվար պահերին մենք երբեք իսկապես մենակ չենք։ Wet Shoes, ռեժիսոր՝ Pauline Vassal (Ֆրանսիա · 10:00 րոպե) Գարեջրատանը տեղի ունեցած ընդհարումից հետո երկու մտերիմ ընկեր գիշերն անցկացնում են կալանավայրում, և նրանցից մեկը սկսում է վերանայել իր տեղն այդ ընկերության մեջ։
Կազմակերպիչ
Անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն Երևանում, որը ներկայացնում է ֆիլմերի ցուցադրություններ, կոմիքսների ցուցահանդեսներ, ոլորտային համատեղ արտադրության պիչինգներ, գրքերի մակագրումներ և տոնական միջոցառումներ: Փառատոնը հայտնի է հեղինակների հետ հանդիպում-քննարկումներով և բովանդակալից ծրագրով: Այն համախմբում է հայ և արտասահմանյան ստեղծագործողներին, պրոդյուսերներին և լսարանին՝ նպաստելով մշակութային փոխանակմանը և գործնական կապերի հաստատմանը:
Ավելին՝ ReA փառատոն-ից
Տեսնել բոլորը:format(webp)/events/f53db959-9a78-4c2a-bf93-ddec1b15d6b3/92395c8aa1c4f0f9a5c7d2b5c4c85a79.jpg)
:format(webp)/events/b6d1b7ce-2e46-4f8a-8fc9-7a05f6cae4c1/82bd0e9f-d86b-4825-bcb2-01abbc5d154a.jpg)
:format(webp)/events/24d9c863-03b9-47e5-8540-6c158086ad27/181ed1d9-5e64-4cd9-a01d-b8df45fc3d4e.png)
:format(webp)/events/bc46ae19-912b-4f9d-ae54-90c3b5b6086a/3401a192-09eb-41df-99df-d4c7931342b4.jpg)
:format(webp)/events/a3dd16d9-15e7-4a7a-b33f-cada77cf43d2/aa69893d-e4f3-4b28-b9c9-fc4e43441a6d.jpg)
:format(webp)/events/41e360d9-122e-473b-8f17-27372c02376d/c88a8a82-e336-42fd-b6d5-6b7c1e410e74.jpg)

:format(webp)/event-sources/f1388fc7-1257-4899-9d02-56ba6f3d32e4/2be5cdc94726200c5085df0fc5e65bdc.jpg)