:format(webp)/events/eb8e2ca5-47ef-4557-abea-112af104b55b/9daa8018536ee8df060e3ae0df249731.jpg)
Արփի Մաղաքյանի «Հիշելու հեքիաթներ» գրքի շնորհանդեսը
Արփի Մաղաքյանի նոր ժողովածուն ներկայացնում է ութ իրապատում և կախարդական հեքիաթներ մեր նախնիների ու հայկական մշակույթի կարևորագույն դեմքերի մասին: Սա ճամփորդություն է հայոց պատմության խորքերը, որտեղ հանդիպում են Կոմիտասը, Թումանյանը, Աղայանը, Խրիմյան Հայրիկը, Մոմիկը, Տրդատ ճարտարապետը և այլոք: Գիրքը բացում է հայկական աշխարհի կախարդական վայրերի դռները՝ Անիից ու Վանից մինչև Նախիջևան, Ջուղա և Գլաձոր: Ծրագրում՝ • Հանդիպում հեղինակի հետ • Հարց ու պատասխան • Մակագրությամբ գիրքը ձեռք բերելու հնարավորություն Միջոցառումն անցկացվում է Մանկական գրքի փառատոնի շրջանակներում: Մուտքը՝ Իտալիայի փողոցի կողմից:
Կազմակերպիչ
Երևանում անցկացվող մանկական գրքի ամենամյա փառատոն, որը կազմակերպվում է «Զանգակ» գրատան կողմից: Ծրագրում ներառված են հեղինակային ընթերցումներ, պատկերազարդ ցուցահանդեսներ, հերոսների ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև գործնական պարապմունքներ ու վարպետության դասեր երեխաների և ընտանիքների համար:

:format(webp)/event-sources/99a36e75-5293-4830-84b4-f1679019b390/42155ae36e733cb9722836763bc7b14e.jpg)