Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ

Գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին և Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։ Նպատակն է ստեղծել մասնագիտական հարթակ՝ թանգարանային ու մասնավոր հավաքածուների ուսումնասիրության, ավանդական արհեստների պահպանման և ժամանակակից հետազոտությունների շուրջ։ Հիմնական թեմատիկ ուղղությունները՝ • Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմություն և տեսություն • Թանգարանային/մասնավոր հավաքածուների և վարպետների ժառանգության ուսումնասիրություն • Ավանդական գիտելիքների փոխանցում, նյութական և ոչ նյութական ժառանգության կապը • Թանգարանների դերը կենդանի ժառանգության պահպանման գործում • Ժողովրդական արվեստը ժամանակակից դիզայնում, ստեղծարար արդյունաբերություններում և թվայնացում Ծրագրի ավարտին նախատեսվում է «Ժողովրդակա՞ն, թե՞ դեկորատիվ-կիրառական արվեստ» կլոր սեղան-քննարկումը։ Կարող են մասնակցել նաև անկախ հետազոտողները։ Ժամանակացույց՝ • Սեպտեմբերի 30՝ հայտերի և հիմնադրույթների (300–400 բառ) ընդունման վերջնաժամկետ • Հոկտեմբերի 10՝ մասնակցության հաստատում • Դեկտեմբերի 30՝ հոդվածների ներկայացման վերջնաժամկետ Հայտերն ուղարկել [email protected] էլ․ հասցեին։ Հարցերի դեպքում՝ (+374) 41 409 599 (գիտական քարտուղար՝ Թորգոմ Աղանյան)։

Կազմակերպիչ

Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը ներկայացնում է հայկական ժողովրդական արհեստների հարուստ հավաքածու՝ փայտի, մետաղի և քարի փորագրություն, խեցեգործություն, գորգեր, տեքստիլ և արծաթագործություն: Այստեղ կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, ինտերակտիվ վարպետության դասեր և համայնքային նախագծեր (ներառյալ թանգարանային խանութն ու սրճարանը), որոնք կապում են ավանդական արհեստագործությունը ժամանակակից ստեղծարար նախաձեռնությունների հետ:

Ժողովրդական արվեստի թանգարան

Instagram