Խարույկ արշավական ակումբԵրկօրյա ուղևորություն դեպի Սյունյաց աշխարհ՝ Ուղտասարի գագաթը (3528 մ) նվաճելու և հնագույն ժայռապատկերներն ու բարձրլեռնային լիճը տեսնելու համար։ Օր 1․ • Շաքիի ջրվեժ • Սիսիանի պատմության թանգարան • Տոլորսի ջրամբար և Սուրբ Հռիփսիմե ջրածածկ եկեղեցի • Շրջայց Սիսիանում և գիշերակաց հյուրատանը Օր 2․ • Տեղափոխում ամենագնացներով դեպի լեռան լանջեր (25 կմ) • Վերելք Ուղտասարի գագաթ • Քայլարշավ դեպի լիճն ու ժայռապատկերները Քայլարշավի տվյալներ՝ 5–6 կմ, հարաբերական բարձրությունը՝ 600 մ։ Անհրաժեշտ պարագաներ՝ հարմարավետ տաք հագուստ, անձրևանոց, արևապաշտպան միջոցներ, 1.5 լ ջուր և սնունդ երկու օրվա համար։ Արժեքը՝ 30,000 դրամ։ Ներառում է ուղեփոխադրումը, ամենագնացների վարձույթը, գիշերակացը, թանգարանի տոմսը և ուղեկցորդների ծառայությունները։ Հանդիպման վայրը՝ Երիտասարդական մետրոյի այգի (Ձեռքերի արձանի մոտ)։ Գրանցման կամ չեղարկման վերջնաժամկետը հուլիսի 10-ն է, ժամը 12:00։ Գրանցվելու համար զանգահարել 077 90 66 77 կամ գրել էջին։ Վճարումը՝ Ameria Bank (1570092095430900)։