:format(webp)/events/fdc30b89-312e-4289-af09-e39993d0dae4/8960d4698b13e0c21a9ff6c00e9a04e1.jpg)
Նաիրի կինոթատրոնԾնունդից ի վեր 16-ամյա Լուկան ծնողների ինֆլուենսերական կայսրության աստղն է, նրա կյանքի յուրաքանչյուր կարևոր փուլ հագամանորեն ներկայացվել է միլիոնավոր հետևորդների: Երբ ծնողները հայտարարում են, որ մտադիր են ևս մի երեխա ունենալ, նրանց ստեղծած կատարյալ կերպարի ճաքերը սկսում են ավելի ակնհայտ դառնալ։ Լուկան հայտնվում է հուզական խոր ճգնաժամի մեջ՝ ընդվզելով այն դերի դեմ, որը ստիպված է եղել կատարել, և հասկանալով, թե իր կյանքի ինչ փոքր մասն է իրականում իրեն պատկանում։ Ճնշման աճին զուգահեռ նա պետք է որոշի՝ շարունակե՞լ հետևորդների համար ստեղծված ներկայացման մեջ ապրել, թե՞ վերադարձնել իր կյանքը՝ հանրային ուշադրության շրջանակից դուրս։ Ֆիլմը սուր երգիծական դրամա է, որն ուսումնասիրում է ընտանեկան ինֆլուենսինգի աճող երևույթը և այն երեխաների ճակատագիրը, որոնք այդ համակարգում վերածվում են միաժամանակ թե՛ արտադրանքի, թե՛ ապրանքի։