:format(webp)/events/fb9f3463-b8dd-4899-88f4-e6bcb078c4bd/d90663bfb40cd657fe653d1bff635f9d.jpg)
Հայաստանի պատմության թանգարանՀայաստանի պատմության թանգարանի ամառային դպրոցը հրավիրում է 7-14 տարեկան երեխաներին մասնակցելու կրթական ծրագրերի շարքին: Հանդիպումները տեղի կունենան յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի: 7-10 տարեկանների խումբ «Հայտնվել քարի դարում», «Զարդերի մոգական ուժը», «Կավե ձեռքեր», «Տատիկիս գործած գորգը», «Ե՛վ նման ենք, և՛ տարբեր», «Ես` Անի քաղաքի բնակիչ»: 11-14 տարեկանների խումբ «Գիտեմ թիվը և անունը, հիմա կասեմ տեղանունը», «Ձոն մայրության», «Քրիստոնյա Հայաստան», «Ճանաչիր երկիրդ տարազով», «Առանց դրամի. Առ և տուր», «Կավե ձեռքեր»: Բոլոր ծրագրերին մասնակցելու դեպքում վերջում տրվում է հավաստագիր: Գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 7: Հարցերի և գրանցման համար՝ +374 (55) 52 06 91: