:format(webp)/events/fa52c6ce-4cbb-43cf-b12e-324499a6019e/5cf46e4d9744bb75f70fbaa4a2fb371d.jpg)
Aktiv UpՈւղևորվում ենք Լոռու մարզ՝ նշելու Վարդավառը Արևածագի ձորում։ Քայլելու ենք ոչ բարդ ու գեղեցիկ երթուղով, որը հարմար է նաև սկսնակների համար։ Ծրագրում ներառված է նաև այցելություն 7-րդ դարի Հնեվանք վանական համալիր։ Երթուղու երկարությունը՝ մոտ 10 կմ Մեկնարկը՝ Երիտասարդական մետրոյի SAS սուպերմարկետի մոտից Արժեքը ներառում է տրանսպորտ և գիդ-ուղեկցորդի ծառայություն։ Ճանապարհին կանգառ կունենանք սննդի կետում։ Անհրաժեշտ է ունենալ՝ • Հարմարավետ հագուստ ու կոշիկ • Արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք) • Մեկ օրվա սնունդ և ջուր Գրանցվելուց հետո հրաժարվել կարելի է մինչև նախորդ օրվա ժամը 10:00-ն։ Ավելի ուշ հրաժարվելու դեպքում մասնակիցը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ։ Գրանցման համար զանգահարել +374 94 807 615։