:format(webp)/events/f58a47cb-9e5c-48b7-ac5e-8a670e8f7316/8728c0d874d8046b63f4478f48d9808d.jpg)
Armenian GeographicԱրշավախմբային վերելք Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից: Երթուղին անցնում է հրաբխային կոներով և բլրային լեռներով՝ ընդգրկելով յոթ անվանական գագաթներ՝ Յոթնաղբյուր (2680 մ), Մեծ Դար (2485 մ), Նկարեն (2491 մ), Փորակ (2453 մ), Աբասայր (2488 մ), Ջանասար (2544 մ) և Իշաբլուր (2517 մ): Երթուղու երկարությունը՝ 24 կմ Հարաբերական բարձրություն՝ 1100 մ Արշավը պահանջում է նախնական փորձ և ֆիզիկական պատրաստվածություն: Անհրաժեշտ պարագաներ. արշավային ուսապարկ, մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1,5 լ), անձնական դեղատուփ, արևային ակնոց և քսուք, գլխարկ, տաք հագուստ, լապտեր, անձրևանոց, արշավային գետնասարքեր: Հագուստը պետք է լինի սպորտային, կոշիկները՝ ամուր տակդիրով (ցանկալի է նաև պահեստային զույգ): Հանդիպման վայրը՝ Մարտիրոս Սարյանի պուրակ: Գրանցման համար զանգահարել 043 00 5165 հեռախոսահամարով կամ գրել Armenian Geographic-ի ֆեյսբուքյան էջին: Առաջին անգամ միանալու դեպքում անհրաժեշտ է լրացնել հայտը՝ https://bit.ly/3Yhra9b: