Խարույկ արշավական ակումբՔայլարշավ Արագածի հյուսիսային պատի տակ գտնվող Ռապի լիճ։ Երթուղին սկսվում և ավարտվում է Գեղաձոր գյուղում՝ անցնելով Դաշտակիջուր գետի հովտով։ Երթուղու երկարությունը՝ 20 կմ Հարաբերական բարձրությունը՝ 800 մ Անհրաժեշտ պարագաներ՝ հարմարավետ հագուստ և կոշիկներ, մեկօրյա սնունդ, 1.5-2 լ ջուր, արևապաշտպան միջոցներ (գլխարկ, ակնոց, քսուկ) և անձրևանոց։ Հանդիպման վայրը՝ Երիտասարդական մետրոյի այգի (Ձեռքերի արձանի մոտ)։ Մասնակցության վճարը՝ 8500 դրամ (ներառում է փոխադրումը և ուղեկցորդի ծառայությունը)։ Վճարումը կարող եք կատարել Ameria Bank-ի հաշվեհամարին՝ 1570092095430900 (Tatul Sahakyan IE)։ Գրանցման կամ չեղարկման վերջնաժամկետը հուլիսի 4-ը, ժամը 12:00-ն է։ Գրանցվելու համար զանգահարել 077906677 կամ 077549966 հեռախոսահամարներով։