TUMO LabsՏիգրան Հակոբյանը (AI պրոդուկտ մենեջեր, Ultralytics) կներկայացնի, թե ինչպես AI-ի միջոցով պարզ առաջադրանքներից անցում կատարել բարդ համակարգեր ու գործակալներ կառուցելուն: Վեբինարի ընթացքում կքննարկվեն՝ • ինչպես են AI գործակալները կատարում բազմաքայլ գործընթացներ • որ խնդիրներն է հնարավոր պատվիրակել AI համակարգերին • ինչպես են պրոդուկտ-թիմերը AI հնարավորությունները վերածում գործնական գործիքների • ինչ խնդիրների կարող եք հանդիպել վստահելի աշխատանքային հոսքեր կառուցելիս Տիգրանը նաև կցուցադրի իրական աշխատող օրինակներ: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես, հղումը կուղարկվի միջոցառման օրը: