Վերելք Արշավական ԱկումբՄիացեք 1-օրյա քայլարշավի, որը սկսվում է Գեղաձոր գյուղից և տանում դեպի Արագածի հյուսիսային լանջին գտնվող Ռապի լիճը։ Արշավի տվյալները՝ • Երկարությունը՝ 18 կմ • Հարաբերական բարձրությունը՝ 800 մ Անհրաժեշտ պարագաներ՝ • Հարմարավետ տաք հագուստ և ամուր, հաստ տակացուով կոշիկներ • Փոխնորդ հագուստ և դոժդևիկ • Ուսապարկ, լապտեր և անհատական դեղատուփ • Արևապաշտպան միջոցներ (քսուկ, գլխարկ, ակնոց) • 1 օրվա ջուր (1.5-2լ) և սնունդ (ճանապարհին կլինի կանգառ սուպերմարկետի մոտ) Մասնակցության արժեքը ներառում է տրանսպորտը և ուղեկցորդի ծառայությունը։ Հավաքվում ենք Հանրապետության հրապարակի Ամիրյան-Աբովյան խաչմերուկում՝ շարժվելուց 15 րոպե շուտ։ Գրանցումը չեղարկելու դեպքում գումարը վերադարձվում է միայն մինչև արշավի նախորդ օրվա ժամը 12:00-ն։