Մեկնում ենք Կոտայքի մարզ՝ բացահայտելու Վարդավառի պատմությունն ու ավանդույթները ջրվելուց այն կողմ։ 6-14 տարեկան խոխեքի և ծնողների հետ կքայլենք դեպի Մեղրաձորի ջրվեժ, ապա կայցելենք «Տարգալ․ Համի արվեստանոց»։ Ազգագրագետ և ուտեստի մարդաբան Ռուզաննա Ծատուրյանի հետ կզրուցենք տոնի խորհրդի մասին, միասին կպատրաստենք Վարդավառի ավանդական խմորեղենն ու ծիսական խորոված խնձորը։ Արշավի տվյալները՝ • Երկարությունը՝ 6 կմ • Բարդությունը՝ հեշտ Արժեքը՝ 11,000 դրամ (երեխաներ), 13,000 դրամ (մեծահասակներ)։ Ներառում է տրանսպորտը, ուղեկցորդի ծառայությունները, այցը արվեստանոց և համտես-զրույցը։ Հանդիպում ենք Սախարովի հրապարակում (Նալբանդյան-Պուշկին անկյուն)։ Խնդրում ենք ժամանել 10 րոպե շուտ։ Գրանցման համար զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով կամ գրել անձնական նամակ։