:format(webp)/events/e3e32159-88c9-4582-bfdb-9ebdb897ead5/7cc99c6f970fa36ca047dff8166c0574.jpg)
Արի ՊարիՍիրով հրավիրում ենք ավանդական երգերի բաց դասի՝ նվիրված Վարդավառի տոնին։ Միջոցառումը վարելու է ավանդական մշակույթի գիտակ Հարություն Փանոսյանը, ով երկար տարիներ ղեկավարել է «Ակունք» և «Վան» խմբերը։ Սա բացառիկ հնարավորություն է մտերմիկ զրույցների միջոցով սովորելու մեր ակունքներից ու մասնակիցը դառնալու հնագույն ծեսերին։ Այս անգամ հանդիպումը կանցնի բակային միջավայրում՝ պարոն Փանոսյանենց բակում։ Միասին կերգենք, կտոնենք, իսկ վերջում կոպալի հնչյունների ներքո կպարենք ավանդական պարերգեր։ Մասնակցության համար երգել իմանալը պարտադիր չէ. ժողովրդական երգերը բոլորի համար են։ Հանդիպման վայրը՝ Բայրոնի 4, 2/1, 6 շենքերի ներքին բակ (Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարևանությամբ)։ Մուտքն ազատ է։