ENOSOUL-ի թիմի հետ հատուկ երեկո, որի ընթացքում կծանոթանանք Հայաստանի նորագույն գինեգործական նախագծերից մեկի գաղափարախոսությանն ու տեսլականին: 2019-ին հիմնադրված ENOSOUL-ը տարիներ շարունակ աջակցել է տեղական գինեգործներին՝ տրամադրելով մասնագիտական գիտելիքներ և տեխնոլոգիաներ: Այժմ նրանք ներկայացնում են իրենց սեփական գինիները, որոնք արտացոլում են տարիների կուտակած փորձը: Ծրագրում՝ • ENOSOUL գինիների համտես (White Dry, Pet Nat, Red Dry, Rose Dry) • Ծանոթություն նախագծի փիլիսոփայությանը • Գինիների ստեղծման պատմությունները հենց հեղինակներից Համտեսը կանցկացվի հայերեն՝ անգլերեն թարգմանությամբ: Արժեքը ներառում է գինիներ և խորտիկներ: Ամրագրելու համար զանգահարեք (010)521931 կամ այցելեք In Vino: