:format(webp)/events/dd14ee62-500f-4322-854e-f0ebfe2c9339/2c1b6225303f8112cd4a12ba3aa01f42.jpg)
PechaKucha YerevanՊատմությունների շարքը հասնում է Լոռի՝ բացահայտելու այն նախաձեռնությունները, որոնք սկսվել են մեկ գաղափարից ու դարձել իրական գործողություն: Պեչա-Կուչա ձևաչափով երեկոյի ընթացքում կլսենք ութ պատմություն հետևյալ ոլորտներից. • Մեղվաբուծություն և գյուղատնտեսություն • Բնապահպանություն և կենսոլորտային պահպանություն • Զբոսաշրջություն և ակտիվ հանգիստ • Գաստրոնոմիա • Հոգեկան առողջություն Միջոցառումն անցկացվելու է հայերենով: Ավարտին նախատեսված է հյուրասիրություն և շփում խոսնակների հետ: Մուտքն ազատ է: Վանաձորի Հայքի հրապարակից կկազմակերպվի անվճար տեղափոխություն դեպի COAF SMART Center: Մասնակցության և տրանսպորտից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես: