:format(webp)/events/dcb8dcd1-41d9-403c-96b1-d1a1dedb2159/f95c7976f458e312d6dbd5aab11b3742.jpg)
Առաջարկում ենք միասին սապել Ազատի ջրամբարում։ Լողալ իմանալը պարտադիր չէ. մասնակիցները կանցնեն հրահանգավորում, որից հետո կփորձեն ինքնուրույն սապ քշել։ Հանդիպման վայրը՝ Մաշտոց-Արամի խաչմերուկ (Մաշտոցի 22)։ Առաջին խումբ՝ 09:30 – 15:30 Երկրորդ խումբ՝ 17:00 – 21:30 Արժեքի մեջ ներառված է՝ տրանսպորտ, հրահանգչի ծառայություն, սապերի և փրկարարական բաճկոնների տրամադրում, ջրակայուն պայուսակ, հյուրասիրություն, ֆոտո և վիդեո նկարահանում։ Անհրաժեշտ է ունենալ՝ - Թեթև սնունդ և ջուր - Արևային ակնոց, գլխարկ և արևապաշտպան քսուք - Հարմարավետ սպորտային հագուստ - Փոխնորդ շորեր և կոշիկներ՝ թրջվելու դեպքում փոխելու համար Գրանցման համար՝ 1. Զանգահարել 043 00 5165 հեռախոսահամարով (10:00-18:30) կամ գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին: 2. Կատարել փոխանցում ԱՐՄՋԵՈ ՍՊԸ հաշվեհամարին (InecoBank՝ 2052 0222 1888 1001)՝ նշելով անուն-ազգանունը և ուղղությունը: 3. Վճարման անդորրագիրն ուղարկել Armenian Geographic էջին: Չեղարկման դեպքում գումարը վերադարձվում է միայն մինչև նախորդ օրվա ժամը 12:00-ն հայտնելու պարագայում: Խնդրում ենք լինել հանդիպման վայրում 10 րոպե շուտ. ուշացողներին չենք սպասում: