:format(webp)/events/dbde8d9c-afed-42f2-b32e-2441c45fa9b5/448ea3fe90b7dbb50aac416c4df600cc.jpg)
Հանդիպում-զրույց «Արվեստով միեղեն․ Երվանդ և Մելինե Քոչարներ» ցուցահանդեսի շրջանակներում։ Երեկոյի հյուրերն են գրող, պատմաբան Սեդա Մավյանը և կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը։ Ծրագրում. Սեդա Մավյանի զեկույցը՝ «Մելինե Քոչարի կենսագրության հայտնի և անհայտ էջերը»։ Ռուբեն Քոչարի «Քոչարի տարածական նկարչությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրություն (15 րոպե)։ Հատուկ շրջայց ցուցահանդեսով՝ համադրողներ Արփինե Սարիբեկյանի և Հայկուհի Սահակյանի ուղեկցությամբ։ Մուտքն ազատ է։