:format(webp)/events/cd506149-5886-4bcf-90c5-361ad764cddc/c6b9854b6fcdde111fbe0e958ef5ea12.jpg)
Տոմսերը գնելուց հետո խնդրում ենք կապվել մեզ հետ՝ 060-276-000, քանի որ գնված տոմսերով կարող եք գնալ Ձեր նախընտրած օրը՝ նախնական հաստատմամբ: Դերենիկ Դեմիրճյանի մեկդարյա տունը Երևանի սրտում է։ Այն մշտապես եղել է հայ մտավորականության հավաքատեղին և այսօր էլ շարունակում է իր հյուրընկալ դռները բաց պահել արդեն որպես թանգարան։ Այստեղ բացահայտում ենք Դեմիրճյան գրողին, հայրենասերին, նկարչին, երաժշտին, կենդանիների մեծ սիրահարին։ Թանգարանն առաջարկում է հետաքրքիր կրթական ծրագրեր, գրական ու մշակութային միջոցառումներ։ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ է։