:format(webp)/events/c5b6dcd3-c4c3-4c66-8ffb-3d2ea7abca4a/0c13083f90c109915bd30efaca7ab25c.jpg)
Plants | Bouquets | Flowers | Workshops | Drinks | YerevanԱմառային գարաժ-սեյլ և սվոփ՝ ձեր իրերին նոր կյանք տալու և զգեստապահարանը թարմացնելու հնարավորություն: Սվոփի հատվածում կարող եք անվճար փոխանակվել հագուստով, գրքերով, զարդերով և պայուսակներով: Գործելու է նաև բույսերի անկյուն. բերեք ձեր բույսերը, կտրոնները, հողը կամ թաղարները: Խնդրում ենք բերել միայն մաքուր և սարքին վիճակում գտնվող իրեր: Որպես վաճառող միանալու համար գրեք կազմակերպիչներին՝ մանրամասները ճշտելու համար: Միջոցառման օրը գործում է 10% զեղչ բոլոր ծաղիկների և բույսերի համար: