ՆՓԱԿԱրտիստ Անժելա Հովակիմյանի «Հիշարարներ» ինստալյացիոն աշխատանքը ներկայանում է որպես ընթացիկ գործընթաց, որտեղ փորագրությունը դիտարկվում է որպես դիմադրության ակտ՝ կարճատև հիշողության և ամնեզիայի դեմ: Աշխատանքը անդրադառնում է արմատական ինքնության, մարմնական հիշողության և քաղաքի փոխակերպման քաղաքականության հարցերին՝ առաջարկելով հիշողությունը դիտարկել որպես ֆիզիկական և երբեմն ցավոտ գործընթաց: Մեկ ամսվա ընթացքում, ամեն շաբաթվա նույն օրը, արտիստը վերադառնում է ցուցադրության տարածք նոր հիշարար փորագրելու և առաջարկում դիտորդին դառնալ այս գործողության մասնակիցը: Միջոցառումն անցկացվում է «Հայաստան-Սփյուռք» մշտական ցուցադրության և «Հիշողության համատեքստեր» նախագծի շրջանակներում: Համադրող՝ Բէլա Պողոսյան