Ճարտարապետության գրադարան (LFA)«12 ամիս» ծրագրի շրջանակում Ալեքսանդր Դանիելյանը վարում է ընթերցանության ակումբ՝ նվիրված ճարտարապետական ընդլայնումներին և «մակաբույծներին»։ Հանդիպման ընթացքում կքննարկվի Alberto Campo Baeza-ի և Juhani Pallasmaa-ի «Otto meditazioni di architettura» գիրքը։ Թեև բնագիրը իտալերեն է, մասնակիցները միասին կընթերցեն ռուսերեն թարգմանված հատվածը։ Քննարկման լեզուն՝ հայերեն և ռուսերեն Մուտքն ազատ է նախնական գրանցումով։