Խարույկ արշավական ակումբՎերելք Գեղամա լեռների ամենաբարձր կետը՝ Աժդահակ (3597մ)։ Երթուղին սկսում ենք Գեղարդ գյուղից, որտեղից ԶԻԼ մեքենայով կհասնենք Պայտասարի ստորոտ։ Այնտեղից կսկսենք քայլարշավը դեպի գագաթ։ Լավ եղանակի դեպքում կշարունակենք ճանապարհը դեպի Կարմիր Կատար։ Վերադարձին կայցելենք Գեղամա լեռների լանջերին գտնվող հնամենի ժայռապատկերները։ • Երկարություն՝ 14 կմ • Բարդություն՝ միջին Անհրաժեշտ պարագաներ՝ Հարմարավետ հագուստ և կոշիկներ, արևապաշտպան միջոցներ (գլխարկ, ակնոց, քսուկ), անձրևանոց, մեկօրյա սնունդ և առնվազն 1,5-2 լ ջուր։ Հանդիպում ենք Երիտասարդական մետրոյի այգում (Ձեռքերի արձանի մոտ) ժամը 06:50-ին։ Մասնակցության վճարը՝ 12,000 դրամ (ներառում է տրանսպորտը և ուղեկցորդի ծառայությունը)։ Գրանցման կամ չեղարկման համար գրեք մեր էջին կամ զանգահարեք 077906677, 077549966 մինչև հուլիսի 3-ը, ժամը 12:00։ Նշված ժամից ուշ չեղարկելու դեպքում վճարը չի վերադարձվում։