TUMO LabsMozilla.ai-ի թիմը TUMO Labs-ում է՝ ներկայացնելու բաց կոդով AI համակարգերն ու գործիքները, որոնք արհեստական բանականությունը դարձնում են ավելի թափանցիկ և հասանելի: 15:00–18:00 – Owning Your AI Stack Գործնական սեմինար ինժեներների համար Mozilla.ai-ի մասնագետներ Davide Eynard-ի և Raz Besaleli-ի հետ: Կսովորեք կառուցել և գործարկել սեփական AI գործակալները՝ օգտագործելով բաց կոդով մոդելներ: Անհրաժեշտ է Python-ի փորձ և ծանոթություն AI համակարգերին: 19:00 – Հանրային դասախոսություն Mozilla.ai-ի գործադիր տնօրեն John Dickerson-ը կպատմի, թե ինչու է բաց կոդով AI-ի օգտագործումը հեշտացնելը դրա ապագայի գլխավոր նախապայմանը: Միջոցառումների լեզուն անգլերենն է: Գրանցումը՝ կենսագրության հղումով: