ՆՓԱԿԺամանակակից երաժշտական կոլեկտիվի կենդանի կատարումը «Հայաստան-Սփյուռք» մշտական ցուցադրության «Հիշողության համատեքստեր» խորագրի ներքո: Soundpath-ը ներկայացնում է նախապատրաստված իմպրովիզացիաներ՝ ձևավորված ոչ միայն հնչյունային ռեզոնանսի հիման վրա, այլև գաղափարների հատումների և դիսոնանսի: Խմբի ձայնային լանդշաֆտները ստեղծվում են իրական ժամանակում՝ հակադիր գեղարվեստական և երաժշտական տեսլականների միջև լարվածության միջոցով: Կատարողներ՝ Դավիթ Բալասանյան Վարդան Հարությունյան Անահիտ Գրիգորյան Նունե Հովհաննիսյան Համադրող՝ Բէլա Պողոսյան