:format(webp)/events/a72e235e-9fcc-438f-a39c-4ca062933d93/9d400fb8ab2b6bc382d019ac3540f282.jpg)
Նաիրի կինոթատրոնՄարիամը քսան տարեկանում փախել է Իրանից՝ ոչխարի մորթով փաթաթված, Իրանի և Թուրքիայի լեռնային սահմանը հատող հոտի մեջ պահ մտած։ Հեղափոխությունը նոր էր հաղթանակել, և քաղաքականապես ակտիվ նրա ընկերները բանտարկվել էին կամ մահապատժի ենթարկվել։ Մարիամի ընտանիքը որոշել էր ամեն գնով փրկել նրան։ Մարիամը, լքելով Իրանը, այլևս չվերադարձավ։ Իրանի ընկերների օգնությամբ նա տեսախցիկներ է տեղադրում այն տանը, որտեղ դեռ ապրում են ծնողները. թրթռուն կապ անցյալի հետ, որն արտապատկերվում է նրա ամերիկյան տան էկրանին։ Երբ Իրանում ինտերնետն անջատվում է, պատկերները քարանում կամ անհետանում են՝ խզելով Մարիամի կապը հայրենիքի հետ։ Անցյալն ու ներկան միաձուլվում են և մշուշվում։ Պոետիկ և հուզիչ մի պատմություն աքսորի, հիշողության և այն վայրերի հետ ունեցած թաքուն կապերի մասին, որտեղ այլևս հնարավոր չէ վերադառնալ, վայրեր, ուր կարելի է վերադառնալ միայն երազներում տեխնոլոգիայի և կարոտի միջոցով։ Մորթեզա Ահմադվանդ, Ֆիրուզե Խոսրովանի Իրան, Իտալիա, Նորվեգիա