Aktiv UpԵրկօրյա արշավ դեպի Սյունյաց աշխարհի ամենատպավորիչ գագաթներից մեկը։ Օր 1. Ճանապարհ դեպի Կապան՝ կանգառներով Վայքի ֆուդկորտում, Քարահունջում, Շաքիի ջրվեժում, Տաթևի վանքում և դիտակետում։ Տեղավորում Նավչայ վրանատեղիում, հանգիստ և երեկոյան խարույկ։ Օր 2. Վերելք Խուստուփի գագաթ (3201 մ)՝ սկիզբը ժամը 4:30-ին։ Այցելություն Նժդեհի կիսանդրուն, վերադարձ վրանատեղի և մեկնում Երևան։ Տեխնիկական տվյալներ. • Քայլարշավի երկարությունը՝ 12 կմ • Հարաբերական բարձրությունը՝ 1200 մետր Արժեքը ներառում է տրանսպորտը, ուղեկցորդի ծառայությունները և գիշերակացը (վրան, քննապարկ, կարիմատ)։ Վրանատեղին ապահովված է խմելու ջրով, փայտով, ամառային բաղնիքով և զուգարանով։ Անհրաժեշտ պարագաներ. • Հարմարավետ արշավային կոշիկներ և տաք հագուստ • Գլխի լապտեր (գիշերային քայլքի համար) • Արշավական փայտիկներ • Արևապաշտպան միջոցներ և անձրևանոց • Երկու օրվա սնունդ և առնվազն 1.5 լ ջուր Հանդիպումը Երիտասարդական մետրոյի SAS սուպերմարկետի մոտ։ Գրանցման համար զանգահարել +374 94 807 615 կամ գրել էջին: Հրաժարվելու վերջնաժամկետը հուլիսի 22-ն է, ժամը 11:00-ն։