:format(webp)/events/a6110c30-78c0-4c67-bef5-a1683486253a/4eccdff896ae273ea47c02ff6bc01f9e.jpg)
Green GreenGreen Green բնապահպանական նախաձեռնությունը HayBuis փառատոնի շրջանակներում կազմակերպում է ինտերակտիվ կրթական և ստեղծագործական գոտի. — Բացիկների պատրաստում՝ ձեռքի աշխատանքի թղթի վրա տերևների, ծաղիկների, մրգերի և բանջարեղենի դրոշմներով: — Թափոնների տեսակավորման ինտերակտիվ վարժանք՝ կսովորենք, թե ինչն է իրականում ենթակա վերամշակման: — «Ճիշտ է, թե՞ առասպել» էկո-վիկտորինա վերամշակման և օգտակար սովորությունների մասին: — «Կափարիչից մինչև նոր իր» ցուցահանդես. պլաստիկի տեսակավորում ըստ գույների և ծանոթացում վերամշակման գործընթացին: Մուտքի տոմսերի արժեքը HayBuis փառատոնի տարածքում՝ 2000 AMD: Նախապես առցանց գնելու դեպքում՝ 1000 AMD: