:format(webp)/events/a192c8e8-cec1-47e2-958e-aa5f0a837505/67889173d48becbfcdc3b94a70f1f2cd.jpg)
Armenian GeographicԲացահայտում ենք Ջերմուկը նոր՝ մշակութային և արշավային տեսանկյունից։ Ուղեկցորդ՝ Քրիստ Պողոսյան։ Երթուղին սկսում ենք Կեչուտի ջրամբարից դեպի Ջերմուկի հանքային տաք ջրեր (գեյզերներ), որտեղ հնարավորություն կլինի լողալու։ Այնուհետև կայցելենք Արփայի կիրճ՝ տեսնելու «Ջրահարսի վարսեր» ջրվեժը, իսկ հետո՝ 30 մետր երկարությամբ բնական ժայռային «Թեք հարթակը» (Երազանքների կամար)։ Ծրագրում ներառված է նաև լքված Մշակույթի պալատը, ըմպելասրահը և Ջերմուկի ջրվեժի համայնապատկերը վերևից։ Քայլարշավի տվյալները՝ Երկարությունը՝ 5 կմ Հարաբերական բարձրություն՝ 250 մ Անհրաժեշտ պարագաներ՝ Ուսապարկ, լողազգեստ, արշավային կամ կոշտ տակդիրով մարզակոշիկներ, փոխնորդ կոշիկ, անձրևանոց, արևապաշտպան միջոցներ (գլխարկ, ակնոց, քսուք), տաք հագուստ, գլխի լամպ, մեկօրյա սնունդ և ջուր (առնվազն 1,5լ)։ Գրանցման համար զանգահարել 043 00 5165 հեռախոսահամարով կամ գրել Armenian Geographic-ի ֆեյսբուքյան էջին։ Առաջին անգամ միանալու դեպքում անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը (https://bit.ly/3Yhra9b) և կատարել վճարումը InecoBank-ի 2052 0222 1888 1001 հաշվեհամարին (նշելով անուն, ազգանուն կամ հեռախոսահամար)։ Գրանցումը հաստատելու համար ուղարկել վճարման կտրոնի լուսանկարը։ Հանդիպման վայրը՝ Մարտիրոս Սարյանի պուրակ։