Ճանապարհվում ենք դեպի Վարդենիսի լեռներ՝ բարձրանալու գեղեցիկ Աստղոնք լեռը (3470 մ) և տեսնելու բարձրադիր լճակները։ Մեզ սպասվում է քայլարշավ ձնածածկ լեռնալանջերով և տպավորիչ տեսարաններ։ Մանրամասներ․ - Քայլարշավի երկարությունը՝ 10 կմ - Հարաբերական բարձրությունը՝ 550 մ - Բարդությունը՝ միջին (պահանջվում է համապատասխան ֆիզիկական պատրաստվածություն) Արժեքի մեջ ներառված է ուղեկցորդի և ամենագնաց մեքենայի ծառայությունները։ Սննդի կանգառ նախատեսված չէ, խնդրում ենք նախապես ունենալ սնունդ և ջուր։