No media available
Armenian Code AcademyԶբոսաշրջության ոլորտում հաջողության հասնելու համար այսօր միայն որակյալ ծառայությունը բավարար չէ․ կարևոր է նաև ճիշտ ներկայանալը, լսարանին հասնելը և վստահություն ձևավորելը թվային հարթակներում։ Վեբինարը կվարի Սիրան Խուդավերդյանը (Head of Marketing Cognaize-ում և Internet Marketing Professor AUA-ում)։ Կքննարկենք՝ - Ինչպե՞ս կառուցել գրավիչ թվային ներկայություն զբոսաշրջության ոլորտում - Ի՞նչ դեր ունեն սոցիալական մեդիան, կոնտենտը և գովազդը հաճախորդների ներգրավման գործում - Ինչպե՞ս հասկանալ թիրախային լսարանին և ճիշտ հաղորդակցվել նրա հետ - Ի՞նչ մարքեթինգային մոտեցումներ կարող են օգնել զբոսաշրջային ծառայություններին առանձնանալ մրցակցային շուկայում Վեբինարը օգտակար կլինի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների, հյուրանոցների, տուրիստական ընկերությունների և ուղեկցորդների համար։ Ձևաչափը՝ օնլայն։