Արշավ 6-14 տարեկան երեխաների և ծնողների համար։ Բացի Մեղրաձորի ջրվեժ քայլարշավից, կայցելենք «Տարգալ․ Համի արվեստանոց», որտեղ ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանի հետ կբացահայտենք Վարդավառի ավանդույթներն ու տոնական խոհանոցը։ Ծրագրում՝ • Հեշտ քայլարշավ դեպի ջրվեժ (6 կմ) • Վարդավառի ավանդական խմորեղենի և ծիսական խորոված խնձորի պատրաստում • Տոնական ուտեստների համտես Հանդիպում ենք Սախարովի հրապարակում (Նալբանդյան-Պուշկին անկյուն)։ Խնդրում ենք ժամանել 10 րոպե շուտ։ Մասնակցության արժեքը՝ 11,000 դրամ երեխաների և 13,000 դրամ մեծահասակների համար (ներառում է տրանսպորտը, ուղեկցորդի ծառայությունները և վարպետաց դասը)։ Գրանցման համար զանգահարել 094 274 654: