:format(webp)/events/928b29c5-fc49-4ddc-99e5-eb6b54609a09/d73439f89e4bcb0b93ec83ff596752fc.jpg)
Armenian GeographicԽուստուփը հնագույն ժամանակներից եղել է աղոթքի և ուխտագնացության սուրբ վայր։ Մենք կբարձրանանք լեռան լանջերին տեղակայված ճամբար, որտեղից բացվում է տպավորիչ տեսարան դեպի ժայռոտ գագաթը։ Օր 1։ Երևան – Կապան – Բաղաբուրջ Մեկնում Երևանից դեպի Կապան, այնուհետև ամենագնացներով դեպի Բաղաբուրջ գյուղ։ Գիշերակացը «Khustup Camping»-ում՝ վրանների մեջ (վրանները տրամադրվում են)։ Օր 2։ Վերելք Խուստուփ լեռ Քայլարշավի սկիզբ վաղ առավոտյան։ Արևածագը կդիմավորենք Խուստուփի դարպասների մոտ և կշարունակենք ճանապարհը դեպի գագաթ, որտեղից բացվում է Ողջիի կիրճի, Կապանի և Զանգեզուրի, Մեղրու ու Բարգուշատի լեռնաշղթաների համայնապատկերը։ Անհրաժեշտ պարագաներ՝ Ափսե, գդալ, պատառաքաղ, բաժակ, քնապարկ, ներքնակ (կարիմատ), արշավային ուսապարկ, փայտեր, արևապաշտպան և տաք գլխարկներ, տաք հագուստ, լապտեր, անձրևանոց, արևային ակնոց, առաջին օգնության հավաքածու։ Քնապարկն ու ներքնակը հնարավոր է վարձակալել (5000 դրամ)։ Հագուստը պետք է լինի սպորտային, կոշիկները՝ կոշտ ներբանով, ցանկալի է ունենալ նաև պահեստային զույգ։ Մասնակցության տարիքը՝ 18-55 տարեկան, միջին ֆիզիկական պատրաստվածություն։ Գրանցման համար զանգահարել 043 00 5165 կամ գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին։ Առաջին անգամ միանալու դեպքում անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը՝ https://bit.ly/3Yhra9b։ Մասնակցությունը հաստատվում է վճարումից և անդորրագիրն ուղարկելուց հետո։ Չեղարկման վերջնաժամկետը հուլիսի 7-ն է։ Հանդիպման վայրը՝ Կոմիտասի պողոտա, «Yerevan City» սուպերմարկետ։