:format(webp)/events/92594258-6e60-4f9f-aa30-4d3ef0df4ff3/715e9501f18b3def74b16d4095c928af.jpg)
Հայաստանի պետական ֆիլհարմոնիաԴաշնակահար և ձայնային հետազոտող Թիբո Մենիլոն (Ֆրանսիա) ներկայացնում է Piano Ritual նախագիծը՝ որպես կենդանի իմպրովիզացիաների բացառիկ փորձառություն: Ո՛չ դասական, ո՛չ ջազային՝ Մենիլոն որոնում է «միջանկյալ ազատության տարածքը»։ Յուրաքանչյուր կատարում ծնվում է հենց այդ պահին՝ որպես լիովին ինքնաբուխ իմպրովիզացիա, որտեղ դաշնամուրը վերածվում է հնչյունի, լռության և տրանսային վիճակի կենդանի լաբորատորիայի: Տոմսերը վաճառվում են Ֆիլհարմոնիայի տոմսարկղում (Աբովյան 2) և Philharmonia.am կայքում: Տեղեկությունների համար զանգահարել 87-75: