Ճարտարապետության գրադարան (LFA)«12 Months» ծրագրի շրջանակում Stoha և Actual Art հրատարակչությունը ներկայացնում են «ANARCHITECT» ամսագրի թողարկումն ու բաց քննարկում՝ նվիրված հայերենում ճարտարապետական տեսության բացին: Մաս 1. «ANARCHITECT» ճարտարապետական համարի ներկայացում (Actual Journal Series, N20): • Վահագն Ֆերեշեթյան – ճարտարապետ, «ANARCHITECT» համադրող • Դավիթ Մոսինյան – փիլիսոփայության դոկտոր, «Actual Art»-ի գլխավոր խմբագիր • Մկրտիչ Մաթևոսյան – արվեստագետ և համադրող, «Actual Art»-ի հիմնադիր Մաս 2. Հանրային քննարկում սեղանի շուրջ: Ինչո՞ւ է թարգմանությունը կենսական ցանկացած մշակութային դաշտի համար: Ունե՞նք արդյոք անհրաժեշտ բառապաշարը մեր լեզվով ճարտարապետության մասին խոսելու և գրելու համար, թե՞ մշտապես բախվելու ենք «404: Armenian Version Not Found» խնդրին: Մուտքն ազատ է, տեղերը սահմանափակ են: Գրանցման հղումը կազմակերպչի bio-ում: